«Մի գոռա, ջղաձգվել ես ոնց որ, հանգիստ». մարզպետը՝ գողթեցուն

Ճանապարհը փակած Գողթեցիներին, քիչ առաջ մոտեցավ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը: Նա նախ տեղեկացրեց, որ չի եկել բնակիչներին համոզելու՝ բացել ճանապարհը. «Պարզ եմ ասում ձեզ, ինչ ուզում եք արեք, բայց ես կարծում եմ՝ նման լեզվով ոչ մեկին, ոչ մի բան չենք կարող համոզել ու հասկացնել: Առաջարկում եմ, որ սպասեք, ես շինարարներին կասեմ, կխնդրեմ՝ աշխատանքները կդադարացնեն, կա՛մ երկուշաբթի, կա՛մ երեքշաբթի, լսումներ կնշանակենք, ես կպահանջեմ, որ մասնագետներ գան բնապահպանության նախարարությունից, եւ այլ մասնագետներ, միասին, քաղաքավարի պայմաններում կհասկանաք ինչ կարող ենք անել»:Գրում է a1plus.am-ը: Բնակիչները, սակայն, ասացին, որ չեն ուզում սպասել մինչեւ եկող շաբաթ, ուզում են վաղը, ինչին Գուլոյանը արձագանքեց. « ըտենց չի լինի, թող վաղը կազմակերպենը ո՞րն ա, է թող….» Բնակիչներից մեկը արձագանքեց՝ հարցը միայն լսումները չեն, մենք ուզում ենք, որ շինտեխնիկան դուրս բերեն: Մարզպետը պատասխանեց . «Լսի էդ իմ պազիցիան չի, ես մենակ կարամ խնդրեմ, որ դադարացնեն ու լսումներ անեն»: Գողթեցիները շարունակեցին պնդել, որ չեն ուզում սպասել: Նրանցից մեկը բորբոքված կրկնեց պահանջը, ինչին Գուլոյանը արձագանքեց. « Սաղ հանգիստ են խոսում, մի գոռա, ջղաձգվել ես ոնց որ, հանգիստ: Ուզում եք հիմա դադարի, լավ, ես կխնդրեմ , որ հենց հիմա շինարարությունը դադարեցնեն, իսկ երկուշաբթի կամ երեքշաբթի լսումներ կանենք, բայց դրանից հետո դուք պետքա գնաք: Թե չէ, ես գնամ խնդրեմ, կանգնեցնեն, դուք մնաք բունտ անեք՝ չի լինի»: Շինտեխնիկան այսօր հանելու պահանջին էլ Գուլոյանը արձագանքեց. «Չէ, էդ չի լինի, բա որ էդքան հանեն, հետո լսումների ժամանակ միասին որոշեք, որ պիտի շարունակվի, հետո էլի էդքան փող ծախսեն բերեն, ճիշտ չի»: Մարզպետն ու գողթեցիները այդպես էլ ընդհանուր հայտարարի չեկան. Գուլոյանը հեռացավ, իսկ բնակիչները շարունակում են փակ պահել ճանապարհը:  

դիտվել է 20 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am