Վիրավորված զինվորի բուժման համար վճարում են ՊՆ արտաբյուջետային միջոցներից

Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց,որ քառօրյա պատերազմի ժամանակ Արցախում վիրավորված Ռուբեն Առաքելյանի բուժման համար վճարում են ՊՆ արտաբյուջետային միջոցներից: Այդ միջոցներից Բոննի համալսարանական կլինիկային են փոխանցել 43 հազար եվրո: « Այդ կլինիկայում Ռուբենի համար մեծ զեղչ են արել: Այնտեղ բուժումն իրոք շատ թանկ է, սակայն ի՞նչը կարող է ավելի թանկ լինել, քան զինվորի կյանքը»,- հարցրել է նա: Ռուբենի մայրը՝ Անահիտ Մկրտչյանը նշեց, որ Ռուբենը Գերմանիայի հետ մեծ հույսեր է կապում եւ անհամբերությամբ սպասում է այն օրվան, երբ այնտեղ կսկսի իր բուժումը: Իհարկե, հիմա նա ժամանակ չի կորցնում, եւ փորձում է իր հնարավորությունների սահմաններում աշխատել իր վրա: «Իմ տղան լավ է տրամադրված, նա շատ  է աշխատում եւ մեծ հույսեր ունի, որ  կարող է վերականգնվել»,- նշեց վիրավոր զինվորի մայրը: «Գերմանացի բժիշկները, ծանոթանալով Ռուբենի փաստաթղթերին, ասել են, որ բացառված չէ ընդհուպ մինչեւ 70 տոկոս վերականգնումը: Ռուբենին մերսող հայ բժիշկը նույնպես ասում է, որ հույս կա. նա վստահ չէ, որ Ռուբենի ողնուղեղն ամբողջությամբ է կտրված, քանի որ պրոցեդուրաների ժամանակ նյարդային համակարգից ազդակներ է զգում: Անգամ եթե Գերմանիայում բուժումը 100 տոկոսով չվերականգնի Ռուբենին, նա առնվազն կարող է ավելի ինքնուրույն կյանք վարել, քան հիմա«,-ասաց մայրը:

դիտվել է 39 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am