Ընդունված բանաձեւը բխում էր Գերմանիայի շահերից. Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտաարրեց,որ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը Գերմանիայի ներքին շահերից բխող որոշում էր: «Հայերի համար երբեք ոչ մեկը ոչինչ չի արել, ինչո՞ւ դա արվեց ապրիլի 24-ից հետո, քանի որ Գերմանիայի համար պահը հասունացել էր հիմա, Գերմանիային հիմա էր դա հարկավոր: Գերմանիան ընդունեց Հայոց ցեղասպանությունը, որպեսզի հայերը հրճվանքով  շնորհակալություն հայտնեն, իսկ Թուրքիան էլ զգաստանա: Կարծում եմ, որ ճանաչումը շարունակություն չունենա, այն կտա մեզ միայն մի քանի օրվա հաճույք: Բանաձեւում կան մի շարք անընդունելի կետեր, որոնց հետ ես համաձայն չեմ:  Ցեղասպանություն բառը մի քանի տեղ է օգտագործվում, մնացած տեղերում օգտագործվում է «մասսայական ոչնչացում» բառը: Ըստ էության խուսափում են այդ բառն օգտագործելուց: Բանաձեւում խոսվում է հայերի եւ այլ քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանության մասին, քրիստոնյա բառը վտանգավոր ձեւ է ստանում այստեղ: Հայաստանում եւս ոմանք կարծում են, որ ցեղասպանությունը կատարվեց, որովհետեւ հայերը քրիստոնյա էին, չկա այդպիսի բան, էթնիկ զտման համար է կատարվել այն՝ Թուրքիայի տարածքից հայերին հեռացնելու համար: Սա վտանգավոր է հայերին մահմեդական աշխարհի հետ հակասության մեջ դնելու առումով: Բունդեսթագն այսպիսի բաց պետք է թույլ չտար»,-ասաց նա: Քաղաքագետի խոսքով, շատ վատ դրույթ է այն, որ վերջին հատվածում ասվում է՝  պետք է Թուրքիայի կողմից խթանվի հայկական հուշարձանների վերականգման աշխատանքը: «Կարելի է եզրակացնել, որ Գերմանիան կուլ է տվել Թուրքիայի այն խայծը, իբր սկսել է հայկական հուշարձանների վերականգնումը:  Մենք շատ անընդունելի բան ենք արել, որ ստորագրել ենք այդ արձանագրությունների տակ, շատ սխալ ենք արել, որ հետ չենք կանչել, բայց Բունդեսթագն էլ պետք է չուղղորդվեր մեր բաց թողնված քաղաքականությամբ: Սարսափելի կետերից է այն, որ այսօրվա Թուրքիան պատասխանատվություն չի կրում ցեղասպանության համար, այսինքն ազատում են նրանց պատասխանատվությունից»,-ընդգծեց Մարտիրոսյանը:  

դիտվել է 30 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am