Սամվել Բաբայանը Ղարաբաղ է մեկնում ՊՆ պաշտոնը ստանձնելու համար. Haqqin.az/տեսանյութ/

Ադրբեջանում տագնապ է. Haqqin.az-ը  գրում է, թե առաջիկա կիրակի օրը ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը կմեկնի Ստեփանակերտ: Վկայակոչելով ԼՂՀ պատգամավոր Հայկ Խանումյանի խոսքը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցից, կայքը գրում է, որ մոտ ժամանակներս նա կստանա ԼՂՀ բանակի հրամանատարի պաշտոնը: Հիշեցնենք,որ Ղարաբաղի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը չի բացառել, որ առաջիկայում Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը Արցախի զինված ուժերում պաշտոն ստանա: «Այո, ես չեմ բացառում, ավելին, մենք ձգտում ենք նրան, որ Սամվել Բաբայանն Արցախում դառնա Պաշտպանության բանակի հրամանատար, պաշտպանության նախարար»,- «Ազատությանն» ասել է  Խանումյանը: Ի պատասխան մեր հարցին՝ արդյո՞ք Արցախի ռազմական ղեկավարությունը կողմ է, որ Սամվել Բաբայանը կրկին ստանձնի Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարի պաշտոնը, ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը նշել է , թե նման որոշում կայացնելու իրավասություն ունի միայն Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը: Խանումյանն, այդուհանդերձ, չի բացառել նման նշանակման հնարավորությունը՝ «Առաջիկայում կտեսնենք, տեսականորեն դա բացառված չէ»: Վերջերս արտերկրից Հայաստան վերադարձած Սամվել Բաբայանն այս կիրակի այցելելու է Ստեփանակերտ: Սպասվո՞ւմ է, որ նա հանդիպուներ կունենա ԼՂ ղեկավարության հետ, այս հարցին ի պատասխան, ընդդիմադիր պատգամավորը նշել է՝ այդ հարցերը կհստակեցվեն Բաբայանի՝ Ղարաբաղ ժամանելուց հետո միայն:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am