Հայոց ցեղասպանության բանաձին կողմ է եղել նաև Անգելա Մերկելը

Բունդեսթագում մի քանի օր առաջ տեղի ունեցած փակ և նախնական քվեարկության ժամանակ «1915 թ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» բանաձևի ընդունմանը կողմ է եղել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Գերմանահայերի կենտրոնական խորհրդի վարչության անդամ Անի Սմիթ Դադեսյանը: «Բունդեսթագի ընդունած բանաձևը բնորոշում է ողջ Գերմանիայի կարծիքը, քանի որ ընդամենը մեկական պատգամավոր են դեմ և ձեռնպահ քվեարկել: Գերմանիայում հայկական համայնքի, հայկական կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչներ քննարկման ժամանակ գտնվում էին Բունդեսթագում՝ որպես դիտորդ: Այս բանաձևի ընդունման հետևում կանգնած է բավականին մեծ և դժվար աշխատանք, հարցի շուրջ արդեն երկար ժամանակ Գերմանիայում ընթանում էին մեծ դեբատներ և տեղի հայկական կազմակերպությունները, այդ թվում՝ «Ճանաչում հիմա» կազմակերպությունը, որում ընդգրկվա ծ են երիտասարդ գերմանահայեր, կատարել են հսկայական աշխատանքներ՝ քաղաքական ուժերի, պատգամավորների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ անձնական նամակների, հանդիպումների, քննարկումների միջոցով»,- ասաց Դադեսյանը: Նրա խոսքով՝ Գերմանիայի կանաչների կուսակցության` ազգությամբ թուրք համանախագահ Ջեմ Օզդեմիրի աշխատանքը ևս հսկայական է և տարեսկզբին տեղի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ նա ընդգծել էր՝ անելու է ամեն ինչ Գերմանիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր ճանաչելու համար: «Բունդեսթագի ընդունած բանաձևով գերմանացիները ներողություն խնդրեցին 101 տարվա լռության համար: Կապված միայն փախստականների խնդրի հետ՝ փետրվարին հետաձգվեց բանաձևի ընդունումը: Գերմանիայի հասարակության շրջանում ևս բանաձևի ընդունմանը կողմ քաղաքացիների թիվը գերազանցում է դեմ կարծիք ունեցողների թվին»,- նշեց Դադեսյանը: Նրա համոզմամբ՝ բանաձևի ընդունումն ունի ոչ միայն բարոյական, այլ նաև քաղաքական մեծ նշանակություն: «Բանաձևը լայն արձագանք գտավ ոչ միայն աշխարհի տարբեր երկրներում, այլ նաև Թուրքիայում, որի հասարակությունը Հայոց ցեղասպանության մասին գրեթե ոչինչ չգիտի՝ իր փակ լինելու պատճառով, քանի որ Թուրքիայի իշխանություններն ամեն ինչ արել են թեման փակ պահելու համար»,- ասաց Գերմանահայերի կենտրոնական խորհրդի վարչության անդամը՝ հավելելով, որ Գերմանիայում ապրող թուրքերի շրջանում ևս կան անհատներ՝ պատգամավորներ, լրագրողներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ովքեր կողմ են ցեղասպանության ճանաչմանը:  

դիտվել է 23 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am