«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում»-ը հայտարարում է

«Շուշիի առանձնակի գումարտակիազատամարտիկների միավորում» hասարակական կազմակերպությանհայտարարությունը Արցախում տարածքներ կորցնելու մասին Ժիրայր Սէֆիլյանի կատարած բացահայտումից հետո ռեժիմը պարտվեց նրա դեմ իր իսկ սանձազերծած քարոզչական պայքարում, ուժային համակարգում և դրան հարակից շրջանակներում սկսեցին ասեկոսեներ տարածվել, որ Ժիրայր Սէֆիլյանը և նրա ընկերները նպատակ ունեն բռնի մեթոդներով ներքաղաքական հարցեր լուծել: Զարմանալի «զուգադիպությամբ» երկրում քաղաքական իրավիճակի լարվածության և Ժիրայր Սէֆիլյանի հասարակական-քաղաքական ակտիվության բոլոր դեպքերին նախորդում է նրա կերպարի հրեշացման, ինչպես նաև նրա կենսագրության և անձի վերաբերյալ վիրավորական ու պիտակավորող բնույթի անհիմն և կեղծ տեղեկությունների կիրառմամբ զանգվածային քարոզարշավ, ինչին, որպես կանոն, հաջորդում են բռնությունն ու հալածանքը: Դրանցից առավել հայտնի են Բերձորի, Ցեղասպանության 100-ամյակի, Բաղրամյան պողոտայի և սահմանադրական հանրաքվեի հետ կապված դեպքերը: Նույնպիսի զարմանալի «զուգադիպություն» է տեղի ունենում նաև ներկայումս: Վերը նշված ասեկոսեները արագորեն ծավալվեցին գրեթե ամբողջ ուժային համակարգում, երբ մենք հայտարարեցինք Ազգային դիմադրության կոմիտե ձևավորելու մեր նախաձեռնության մասին և այն կյանքի կոչելու համար որպես բանագնաց լիազորեցինք Ժիրայր Սէֆիլյանին, այնուհետև զուգահեռաբար հայտարարեցինք, որ շաբաթ օրը՝ հունիսի 4-ին, Հաղթանակ զբոսայգում հրավիրում ենք կամավորների առաջին ներկայացուցչական հավաքը: Դժվար չէ հասկանալ, որ նման գործելակերպով փորձ է արվում մի շարք խնդիրներ լուծել, մասնավորապես՝ ուժային համակարգում թուլացնել Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ առկա հավատն ու համակրանքը, վերականգնել Սերժ Սարգսյանի զրոյացած հեղինակությունը, հավանական կամավորների շրջանում կասկածներ սերմանելու միջոցով հնարավորինս ձախողել նրանց հավաքագրման գործընթացը, ինչ որ չափով կայունացնել խարխլվող համակարգի ներքին վիճակը և այլն: Սերժ Սարգսյանն ըստ երևույթին ձգտում է ամեն գնով վրեժխնդիր լինել իր գլխավոր քաղաքական հակառակորդի նկատմամբ: Թերևս նրան հանգիստ չի տալիս այն հանգամանքը, որ Ժիրայր Սէֆիլյանի բացահայտումից հետո ժողովրդի շրջանում գրեթե համոզմունքի խորության է հասել իր դավադիր և դավաճան լինելու մասին տեսակետը: Կրկին հայտարարում ենք, որ կամավորների հավաքագրումը հրապարակային գործընթաց է և բացառապես միտված է հակառակորդին ծնկի բերելու ու Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու նպատակով հասարակական հիմունքներով մոբիլիզացիոն ռեսուրսի ձևավորմանը:  «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» ՀԿ վարչություն

դիտվել է 5 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am