Հայկական խնդիրը, ինչպես միշտ, գործիք է ավելի լայնաֆորմատ հարաբերություններում

Հայկական Ժամանակը գրում է. «Գերմանիայի խորհրդարանը ընդունեց Հայոց ցեղասպանության մասին բանաձևը։ Հայոց ցեղասպանության հարցը, այսպիսով, հայտնվել է այդ գործընթացում, որը բոլորովին նոր չէ և ընթանում է արդեն առնվազն երկու-երեք տարի։ Այսինքն՝ հայկական խնդիրը, ինչպես միշտ, գործիք է ավելի լայնաֆորմատ հարաբերություններում։ Դա նաև բնական է, օրինաչափ։ Խնդիրը տվյալ պարագայում այն է, թե բացի համաշխարհային ուժային կենտրոններից, այդ գործիքն արդյո՞ք կարողանում է ի նպաստ իր շահի ու անվտանգության կիրառել նաև Հայաստանը: Կամ՝ Հայաստանը կարողանո՞ւմ է արդյոք այն դեպքերում, երբ ուժային կենտրոններն են կիրառում այդ գործիքը, անդրադառնում դրան, օգտվել այդ հանգամանքից և ինքն էլ իր շահն առաջ մղել այդպիսի իրավիճակներում։ Այս հարցադրումը առկա է մշտապես, Երբ աշխարհի որևէ ազդեցիկ պետության խորհրդարանում հայտնվում է հայկական բանաձև, անկախ նրանից՝ ընդունվո՞ւմ է, թե՞ ոչ։ Տվյալպարագայում Գերմանիան կատարեց, ըստ էության, լիարժեք քայլ, բանաձևն ընդունված է՝ չնայած թուրքական սպառնանքներին։ Սակայն այս պարագայում առավել ևս հարց է առաջանում, թե ինչ է սա նշանակում Հայաստանի համար՝ բարոյահոգեբանական կոնտեքստից բացի։ Սա ենթադրո՞ւմ է Հայաստանի համար քաղաքական նշանակալի նոր զարգացումներ, քաղաքական արդյունք, թե՞ մենք դիտորդի կամ երկրպագուի կարգավիճակում ենք ընդհանրապես։ Եվ այս համատեքստում, իհարկե, առաջիկայի համար շատ կարևոր է դառնում հարցը, թե ինչ ազդեցություն է ունենալու Գերմանիայի խորհրդարանի որոշումը հունիսի 7-ին Ադրբեջանի նախագահի՝ Գերմանիա– սպասվելիք այցի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման վրա։   Եվ այս կոնտեքստում, իհարկե, Հայաստանի տեսանկյունից հետաքրքրական է, թե արդյո՞ք Բեռլրնը կփորձի Ադրբեջանի միջոցով ինչ-որ կերպ սիրաշահել կամ «փոխհատուցել» Անկարային։ Ակնհայտ է, որ տեղի է ունեցել բավական բարդ ու բազմաշերտ միջազգային խաղի մի դրվագ, որտեղ ՀՀ շահերը անկասկած շոշափվում են և պարունակում թե ռիսկեր, թե հնարավորություններ։ Ամբողջ խնդիրն այն է, թե Երևանն ինքը որքանով է պատրաստ որպես սուբյեկտ օգտվել վիճակից՝ չսպասելով լոկ «մանանայի» կամ չլինելով ընդամենը հնարավոր ռիսկերին արձագանքողի դերում»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 1 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am