Միջազգային մամուլի անդրադարձը

Միջազգային մամուլը լայնորեն անդրադարձել է Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունմանը: «Գերմանիայի խորհրդարանը որակեց հայերի կոտորածը որպես ցեղասպանություն` բարկացնելով Թուրքիային». այսպիսի վերտառությամբ է հոդվածը հրապարակել New York Times-ը: «Այն ընդունեց խորհրդանշական, սակայն ոչ դյուրին բանաձեւ` որակելով Օսմանյան Թուրքիայի կողմից 1915 իրականացրած հայերի կոտ որածները որպես ցեղասպանություն. մի քայլ, որը սրում է Թուրքիայի հետ հարաբերությունները այն ժամանակ, երբ Եվրամիությունը վերջինիս աջակցության կարիքն ունի փախստականների ճգնաժամը կարգավորելու հարցում»,- գրել է New York Times-ը: BBC-ի բնորոշմամբ` Գերմանիայի պատգամավորները ճանաչում են Հայոց ցեղասպանությունը թուրքերի կատաղության ներքո: «Ժամանակահատվածը ոչ այդքան նպատակահարմար է այն համատեքստում, որ ԵՄ-ն Թուրքիայի կարիքն ունի փախստականների հոսքը կանգնեցնելու համար: Բանաձեւն օգտագործում է «ցեղասպանություն» եզրույթը վերնագրում եւ տեքստի մեջ: Այն նաեւ ասում է, որ Գերմանիան որոշ առումով մեղավոր է Օսմանյան Թուրքիայի հետ դաշնակից լինելու տարիներին կոտորածները չխոչընդոտելու համար»,-նշում բրիտանական հեղինակավոր լրատվամիջոցը: Այն նաև հիշատակում է թուրք- գերմանական հարաբերությունների սրումը երգիծաբան Ժան Բոեմերմանի պատճառով, ում բանաստեղծությունը դրդել էր Էդրողանին քրեական պատասխանատվության ենթարկել երգիծաբանին: The Washington post-ը եւս շեշտադրում է այս հարցում փախստականների գործոնը: «Գերմանիայի խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց հայերի կոտորածները ցեղասպանություն որակելու օգտին` դրդելով Թուրքիային հետ կանչել Գերմանիայում Թուրքիայի դեսպանին: Քվեարկությունը բարձրացրեց լարվածության մակարդակը երկու երկրների միջեւ այն ժամանակ, երբ Անկարան կարեւոր դեր է խաղում փախստականների` դեպի Եվրոպա հոսքը դադարեցնելու հարցում»,-գրում է The Washington post-ը: Բանաձեւին նաեւ անդրադարձել է «Ռոյթերս»-ը` գրելով. «Գերմանիան բարկացնում է Թուրքիային Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված այս բանաձեւով: Գերմանիայի օրենսդիր մարմինը հռչակեց 1915 թվականին Օսմանյան ուժերի կողմից հայերի կոտորածը որպես ցեղասպանություն մի խորհրդանշական բանաձեւով, որը ռիսկի է ենթարկում Անկարայի հետ ունեցած հարաբերությունները հենց այն ժամանակահատվածում, երբ Բեռլինը եւ Եվրոպայի գործընկերները Թուրքիայի օգնության կարիքն ունեն փախստականների ճգնաժամը կարգավորելու հարցում: Ժամանակահատվածը ավելի վատը չէր կարող լ ինել Մերկելի համար, ով պայմանավորվածություն ուներ Թուրքիայի հետ, ըստ որի` Անկարան համաձայնել էր կանգնեցնել փախսստականների հոսքը դեպի Եվրոպա առանց վիզայի ռեժիմի ճանապարհորդելու իրավունք ստանալու, ինչպես նաեւ ԵՄ անդամակցության մասին արագացված զրույցներ սկսելու դիմաց»: Թեմային անդրադարձել են նաև The Independent-ը, Euronews-ը, Financial Times-ը, Time-ը, Times of Israel-ը, USA Today-ը, գերմանական գրեթե բոլոր լրատվամիջոցները: Նյութի աղբյուրը՝  168.am

դիտվել է 17 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am