Գերմանացի պատգամավորի՝ Հայաստանում ծնված մայրը դահլիճում հետևել է Ցեղասպանությունը դատապարտող բանաձևի քննարկմանը

Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի քննարկման ժամանակ ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության պատգամավոր Մարտին Պաթզոլդը հայտարարել է, որ իր մայրը, ով ծնունդով Հայաստանից է, դահլիճում հետևում է քննարկմանը: «Ես շատ շնորհակալ եմ, որ մենք այսօր այս դահլիճում անդրադառնում ենք Հայոց ցեղապսանության թեմային և դատապարտում ենք այն, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլինի հասնել նրան, որ մարդիկ շարունակեն իրենց կյանքը խաղաղ պայմաններում: Իմ մայրը ծնվել է Հայաստանում և այսօր այցելուների թվում է, դահլիճում նստած հետևում է քննարկմանը: Շատ շնորհակալ եմ նրան, որ դեռ փոքր տարիքից ինձ հայերեն խոսել է սովորեցրել: Ես գերմանացի եմ, ով մեծացել է այն գիտակցմամբ, որ, ցեղասպանությունը ճանաչելով, մենք չպետք է նպատակ ունենանք մատ թափ տալ որևէ մեկի վրա կամ մեղադրել ինչ-որ մեկին, այլ որպեսզի հասնենք հաշտեցման: Ես դրանում եմ տեսնում իմ պատասախանատվությունը»,- ասել է գերմանացի պատգամավորը: Պաթզոլդը հավելել է, որ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևով Գերմանիայի Բունդեսթասգը ցանկանում է պարտավորեցնել երկրի կառավարությանն աջակցել հայ և թուրք ժողովուրդների հաշտեցմանը: «Երկու ժողովուրդների հաշտեցումը համատեղ խաղաղ ապագայի հնարավորությունն է: Հաշտեցմանը միտված էին Ցյուրիխի արձանագրությունները, սակայն այդ գործընթացը, ցավոք, ընդհատվել է: Անընդունելի է, որ այսօրվա Եվրոպայում սահմաններ են փակվում: Մեծ հաջողություն կլինի, եթե բացվեն սահմանները Հայաստանի և Թուրքիայի միջև, ինչից երկու կողմերն էլ կշահեն»,- եզրափակել է պատգամավորը: 1in.am

դիտվել է 23 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am