Սամվել Բաբայանը ԼՂ պաշտպանության նախարա՞ր

Ղարաբաղի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը չի բացառում, որ առաջիկայում Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը Արցախի զինված ուժերում պաշտոն ստանա: «Այո, ես չեմ բացառում, ավելին, մենք ձգտում ենք նրան, որ Սամվել Բաբայանն Արցախում դառնա պաշտպանության բանակի հրամանատար, պաշտպանության նախարար»,- «Ազատությանն» ասաց Խանումյանը: Ի պատասխան մեր հարցին՝ արդյո՞ք Արցախի ռազմական ղեկավարությունը կողմ է, որ Սամվել Բաբայանը կրկին ստանձնի Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարի պաշտոնը, ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը նշեց, թե նման որոշում կայացնելու իրավասություն ունի միայն Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը: Խանումյանն, այդուհանդերձ, չբացառեց նման նշանակման հնարավորությունը՝ «Առաջիկայում կտեսնենք, տեսականորեն դա բացառված չէ»: Վերջերս արտերկրից Հայաստան վերադարձած Սամվել Բաբայանն այս կիրակի այեցելու է Ստեփանակերտ: Սպասվու՞մ է, որ նա հանդիպուներ կունենա ԼՂ ղեկավարության հետ, այս հարցին ի պատասխան, ընդդիմադիր պատգամավորը նշեց՝ այդ հարցերը կհստակեցվեն Բաբայանի՝ Ղարաբաղ ժամանելուց հետո միայն: Մինչդեռ, պատասխանելով «Ազատության» հարցին՝ հնարավո՞ր է, որ Բակո Սահակյանն առաջիկայում Սամվել Բաբայանին նշանակի ԼՂ պաշտպանության նախարարի պաշտոնում, Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն ասաց՝ «Ես տեղյակ չեմ, չգիտեմ՝ Խանումյանի ասածը լու՞րջ ընդունել, թե այլ ձևով ընդունել, դրա համար չեմ ուզում մեկնաբանել»: Իսկ թե հնարավո՞ր է առնվազն Բակո Սահակյան-Սամվել Բաբայան հանդիպում, այս հարցին ի պատասխան էլ, Դավիթ Բաբայանը նշեց՝ «Էդպիսի ծրագրեր, ինչքան գիտեմ, չկան, ես տեղյակ չեմ, կարծում եմ, որ չկան»: Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը օրերս «Սիվիլնեթին» տված հարցազրույցում սուր քննադատության էր ենթարկել ռազմական ղեկավարությանը՝ մասնավորապես, նշելով, որ ապրիլյան քառօրյա իրադարձությունների ժամանակ սխալներ են թույլ տրվել, ինչի պատճառով էլ հայկական կողմը դիրքեր է կորցրել: Սամվել Բաբայանը նաև ասել էր, թե իրավիճակի սթափ վերլուծություն չի կատարվում, պաշտպանական համակարգեր չեն ստեղծվում: «Բարձր ոգով հրթիռ կամ արկ չես բռնի»,- հեգնել էր նա: Ի պատասխան այդ գնահատականների, ինչպես Ղարաբաղի, այնպես էլ Հայաստանի իշխանական շրջանակներից հայտարարություններ հնչեցին, թե Բաբայանն այդպիսով փորձում է քաղաքական դաշտ մուտք գործել: Ղարաբաղի խորհրդարանի ընդդիմադիր «Վերածնունդ» խմբկացության ղեկավար Հայկ Խանումյանը, մինչդեռ, պնդում է՝ Սամվել Բաբայանն առաջիկայում կենտրոնանալու է միայն բանակի խնդիրների վրա: «Պաշտպանությունը նույնպես քաղաքականության մասն է, այլ բան է, երբ քաղաքական գործունեություն ասելով՝ հաճախ շատերը հասկանում են միայն մասնակցություն ընտրություններին կամ կուսակցական գործունեություն: Կարծում եմ՝ առաջիկայում Սամբել Բաբայանը նմանատիպ գործունեություն Արցախում չի ծավալի և կկենտրոնանա պաշտպանական խնդիրների վրա»,- մանրամասնեց Հայկ Խանումյանը: azatutyun.am

դիտվել է 136 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am