Բունդեսթագում ընդունված Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ամբողջական տեքստը

«101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի ու մյուս քրիստոնյաների ցեղասպանության (Völkermord) հիշատակին նվիրված Գերմանիայի Բունդեսթագում ընդունված  բանաձեւի տեքստը. *** Բունդեսթագը խոնարհվում է 101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հարկադիր տեղահանության եւ ջարդերի ենթարկված հայերի եւ մյուս քրիստոնյա  փոքրամասնությունների առջեւ, դատապարտում է երիտթուրքական կառավարության արարքը, որը հանգեցրեց Օսմանյան Կայսրությունում հայերի գրեթե ամբողջական բնաջնջմանը: Բացի այդ, ջարդերին զոհ գնացին այլ քրիստոնյա փոքրամասնությունների ներկայացուցիչներ՝ ասորիներ, խալդեր: Երիտթուրքական կառավարության հրամանով 1915-ի ապրիլի 24-ին օսմանյան Կոստանդնուպոլսում սկսվեցին ավելի քան 1 մլն  հայերի պլանավորված աքսորն ու ջարդերը: Նրանց ճակատագիրը զանգվածային բնաջնջումների, էթնիկ զտումների, վտարումների եւ, այո, ցեղասպանությունների  օրինակ է, որոնցով այդպես սարսափելիորեն նշանավորվեց 20-րդ դարը: Դրա հետ մեկտեղ մենք գիտակցում ենք Հոլոքոստի առանձնահատկությունը, որի համար Գերմանիան իր մեղքն ու պատասխանատվությունն է կրում: Բունդեսթագը ցավում է Գերմանական ռեյխի անփառունակ դերի համար՝ որպես Օսմանյան կայսրության դաշնակից, որը, չնայած գերմանացի քաղաքական գործիչների եւ միսիոներների միանշանակ տեղեկություններին, ոչինչ չձեռնարկեց մարդկության դեմ այդ հանցագործությունը կանգեցնելու համար: Բունդեսթագում հիշատակումը նաեւ առանձնահատուկ հարգանքի դրսեւորում է աշխարհի ամենահին քրիստոնյա ազգի  նկատմամբ: Բունդեսթագն ընդունում է Գերմանիայի պատմական պատասխանատվությունը, հարգում է ոչ միայն անասելի դաժան հանցագործությանը զոհ գնացած  նահատակներին, այլ  նաեւ նրանց, որոնք, ավելի քան 100 տարի առաջ ծանր իրավիճակում ընդդիմանալով իրենց կառավարությանը, փրկել են հայ կանանց, երեխաներին եւ տղամարդկանց, կոչ է անում դաշնային կառավարությանը ուշադրություն հատկացնել 1915-ին հայերի ջարդերի եւ տեղահանությունների հիշատակմանը: Բունդեսթագը իր որոշումն ամրապնդում է 2005-ի Drs. 15/5689 որոշմամբ, որը նվիրված էր զոհերի հիշատակմանն ու թուրքերի եւ հայերի պատմության առերեսմանը:  Դրա նպատակն է նպաստել հայ եւ թուրք ժողովուրդների հաշտեցմանը: 2015-ի ապրիլի 24-ին  հիշատակման 100-ամյակի կապակցությամբ բոլոր բանախոսները դատապարտեցին Հայոց ցեղասպանությունը: 2015-ի ապրիլի 24-ի նախօրeին Գերմանիայի նախագահը դատապարտեց Հայոց ցեղասպանությունը, հիշատակեց զոհերին ինչպես նաեւ հաշտեցման կոչ արեց: Գերմանական կայսրությունը իր մասնակի պատասխանատվությունն է կրում այդ իրադարձությունների համար: Բունդեսթագը ընդունում է Գերմանիայի առանձնահատուկ պատմական պատասխանատվությունը: Այդ թվում նա պետք է նաեւ հայերին ու թուրքերին աջակցի հաշտեցման գործընթացում: Բունդեսթագը Դաշնային կառավարությանը կոչ է անում 1.2015-ի ապրիլի 24-ին խորհրդարանում 100-ամյակի կապակցությամբ տեղի ունեցած քննարկումների ոգուն համահունչ շարունակել հետագա հանրային լայն քննարկումները 1915-1916թթ. հայերի զանգվածային տեղահանումների եւ բնաջնջման, ինչպես նաեւ այդ գործում Գերմանական ռեյխի ունեցած պատասխանատվության շուրջ: 2. Թուրքական կողմին խթանել առերեսվել ժամանակին կատարած ջարդերի եւ տեղահանումների հետ եւ դրանով դնել հայկական կողմի հետ անհրաժեշտ հաշտեցման հիմքը: 3.Շարունակել նպաստել հայերի ու թուրքերի հաշտեցմանը, որը պետք է տեղի ունենա անցյալի վերանայման, մերձեցման եւ պատմական մեղքի ներողության միջոցով: 4.Շարունակել գիտական, քաղաքացիական եւ մշակութային միջոցառումները Թուրքիայում եւ Հայաստանում: 5.Վերագնահատել պատմական դեպքերը, որոնց միջոցով Հայաստանն ու Թուրքիան առաջին քայլը կկատարեն դեպի հաշտեցում եւ աջակել վաղուց հասունացած հայ-թուրքական կարգավորմանը: 6.Թուրքիայի եւ Հայաստանի կառավարություններին խրախուսել շարունակել այս պահին լճացած միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացը: 7.Ջանքեր գործադրել 2009-ի ցյուրիխյան արձանագրությունները հայկական եւ թուրքական կողմից վավերացնելու համար, որոնք նախատեսում են գիտնականների հանձնաժողով ստեղծել, վերականգնել դիվանագիտական հարաբերությունները եւ բացել սահմանները: 8.Աջակցել, որպեսզի Թուրքիայի Հանրապետությունում սկսված հայկական հուշարձանների պահպանման գործընթացը շարունակվի եւ ինտենսիվանա: 9.Ֆինանսական հնարավորություների շրջանակներում շարունակել Գերմանիայում գիտական, մշակութային  եւ քաղաքացիական հասարակության ոլորտում նախագծերի եւ նախաձեռնությունների աջակցությունը, որոնք վերաբերում են 1915-1916թթ. իրադարձություններին»:

դիտվել է 6 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am