Հայտարարությունների եւ բանաձեւերի համահնչեղության խնդիրը

Անկարան իրավացի պատճառներ ունի անհանգստանալու Գերմանիայի խորհրդարանի նիստում արծարծվելիք Հայոց ցեղասպանության վերաբերող բանաձեւի առնչությամբ: Գերմանիայի որդեգրելիք բանաձեւը առանձնահատուկ նշանակություն ունի ոչ միայն գերմանական մեղսակցության իրականությունը նկատի ունենալու ուղղությամբ, այլ նաեւ այն հանգամանքով, որ Գերմանիան այսօր Եւրոպան կառավարող հիմնական տնտեսաքաղաքական ուժն է, որը եղանակ է ճշտում նաեւ համաեւրոպական արժեչափերի գործադրելիության առումով: Խորհրդարանի քվեարկելիք բանաձեւը իր վերջնական տեսքը դեռեվս չի ստացել: Այսուհանդերձ ակնկալվում է, որ Գերմանիայի պետական դաշտը կպահպանի քաղաքական տրամաբանությունը: Հիշեցման կարգով. ապրիլի 24-ին Գերմանիայի խորհրդարանի նախագահ Նորբերթ Լամերտը հայտնել էր. «Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ ամբողջ աշխարհի աչքի առաջ տեղի ունեցածը ցեղասպանություն էր»: «Գերմանիան մեղքի իր բաժինը ունի այդ տարիների կատարվածի մեջ»: Ապրիլի 23-ին Բեռլինի մայր տաճարում` մասնակցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը` Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործվածը բնորոշեց իբրեւ ցեղասպանություն: «Այդ հայերի ճակատագիրը պատմության մեջ զանգվածային ոչնչացման, ցեղային մաքրագործման, կոտորածի, այո՛, ցեղասպանության հստակ օրինակ է, որով 20-րդ դարը կհիշվի սարսափելի ձեւով: Այսպես, մենք խոսում ենք հրեաների Ողջակիզման հետ այս իրադարձությունների նմանության մասին», ասել էր Գերմանիայի նախագահը: Սրանից առաջ էլ առանց ուղղակի ճանաչելու Հայոց ցեղասպանությունը Բունդեսթագը խոսել էր այդ ժամանակահատվածում գերմանական մեղսակցության մասին: Խորհրդարանը ուրեմն, առաջնային խնդիր ունի պահպանելու առնվազն իր նախագահի հայտարարության առանցքային տրամաբանությունը: Բացորոշ է, Գերմանիայի նախագահի եւ խորհրդարանի նախագահի կատարած հայտարարությունների համահնչեղությունը: Թեեւ նախագահի դեպքում մեղսակցության ընդգծումը անուղղակի է, այն առումով, որ ցեղասպանության եւ ողջակիզման նմանողության շեշտումով ակնարկած կլինի նաեւ մեղսակցության նմանողության իրականությունը: Անկարան թե՜ վարչապետի եւ թե՜ նախագահի խորհրդականի մակարդակներով արձանգանքել, ավելի ճիշտ սպառնացել է Բեռլինին։ Դասական հակազդեցություններից անդին, ուշագրավ է Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդականի ասածը. Գերմանիան ընկնում է հայկական Սփյուռքի կազմակերպած խաղերի մեջ: Իհարկե, այստեղ հակափաստարկելը իմաստ չունի. պարզապես նշենք նախագահ Սարգսյանի  կատարած հայտարարությունը, որտեղ կոչ կար գերմանացի օրենսդիրներին չազդվելու Բեռլին-Անկարա հարաբերությունների վատացման Էրդողանի զգուշացումներից` բանաձեւը քվեարկելու դեպքում: Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդականը այս բանաձեւը նկատում էր հայկական Սփյուռքի կազմակերպած խաղը. պատասխանը եկավ Երեւանից, հանրապետության նախագահից: Նախագահ Սարգսյանն այս առիթով ԵՄ-Անկարա համաձայնագիրը բնութագրել ավազի վրա կառուցված էր : Պարզ է թեմայի արծարծման շարժառիթը: Գերմանիան ղեկավարում է ԵՄ-ն: Նման համաձայնություն կյանքի կոչելու համար ճնշումներ կբանեցվեն Բեռլինի վրա։ Նման համաձայնություններ չգործարկելու համար արգելակիչ թղթածրարներ են պետք: Բայց այս խաղը արդեն ո՜չ հայկական Սփյուռքի ո՜չ էլ Երեւանի կազմակերպածն է: Այդ խաղը ԵՄ-Անկարա հարաբերությունների պարանաձգությանն է վերաբերում։ Բայց Գերմանիան խաղի կանոնների նկատառումներից բացի, քաղաքական հետեւողականություն պահելու խնդիր ունի. նկատի ունենք Բունդեսթագի նախկին քվեարկությունը, երկրի եւ խորհրդարանի նախագահների կատարած հայտարարությունների համահնչեղությունը: Շահան Գանտահարյան «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

դիտվել է 23 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am