«Սերժ Սարգսյանը չպետք է գնար Աստանա». Արամ Սարգսյան

«Ղազախստանում քաղաքական իրավիճակը հանգիստ չէր, այնտեղ բողոքներ կային, ցույցեր էին արվում հողի մասին օրենքի պատճառով, թեև խնդիրը ոչ թե այդ օրենքն է, այլ ժողովուրդը հոգնել է Նազարբաևից, նրա տարիքային քմահաճույքներից, ընտանիքի պահվածքից: Եվ բավականին լուրջ երիտասարդություն էր փողոց դուրս եկել: Դա հրաշալի պահ էր, որ ՀՀ արտգործնախարարությունը, իշխանությունները, մասնավորապես` Սերժ Սարգսյանը, դիմեր Ռուսաստանին, ԵՏՄ նիստը Ղազախստանից տեղափոխելու այնպես, ինչպես իրենք դիմեցին` օժանդակելով Ադրբեջանին: Սերժ Սարգսյանը չպետք է գնար, պետք է դիմեր և ասեր` այնտեղ վիճակը լարված է ժողովրդավարական խնդիրների պատճառով, և պահանջեր նիստը տեղափոխել այլ տեղ: Սա պետք է արվեր, որպեսզի Ղազախստանի իշխանություններն էլ, ժողովուրդն էլ մտածեին ու հետևություններ անեին»,- 168.am-ին ասել է ՀՀ նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը` մեկնաբանելով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Սերժ Սարգսյանի այցն Աստանա: Ըստ նրա` դա նաև կլիներ շատ ժողովրդավարական քայլ Ս. Սարգսյանի կողմից, որ կողջուներ նաև Արևմուտքը. «Իսկ Սերժ Սարգսյանին Արևմուտքի քաղցր աչքով նայելը, իմ կարծիքով, ինքն էլ է հասկանում, որ այժմ շատ կարևոր է»: Ա.Սարգսյանը նշեց, որ ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպմանը Ս.Սարգսյանը, ամենայն հավանականությամբ, գլոբալ խնդիրների չի անդրադառնա, բայց Պուտինն ինքը կարող է անդրադառնալ, որովհետև ՌԴ-ն հակված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրում առաջատարություն վերցնելու և հակված է հաճելի որոշումների գնալու, քանի որ Ադրբեջանից սպասելիքներ ունի: Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:  

դիտվել է 8 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am