«Սամվել Բաբայանի խոսքն ուղղակի ռմբահարեց մամուլը»

,,Երեխաները պարտավոր են մեծանալ,, Սամվել Բաբայանի խոսքն ուղղակի ռմբահարեց մամուլը, և քանի որ մեդիան հենց մեր նյարդային համակարգն է՝ առաջինը խոցվեցին ներվայինները: Ընդ որում՝ բացարձակ նույնն է, թե հոգենյարդային խաթարումների ամպիտուդը դրակա՞ն, թե՞ բացասական է ՝ մելամաղձիկ-իպոխոնդրի՞կ է, կպչուն իմպուլսի՞վ, թե ասենք՝ էյֆորիայի դոզայի տակ մնացած թուլագարություն է ընդամենը: Իհարկե, նյարդային այս խումբը մեր հոգատարությանն է կարոտ.պետք է առնվազն չծիծաղել նրանց վրա, չաղմկել նրանց շուրջ. լռել: Ազնիվ ասած՝ ես էլ որոշել էի լռել, չնայած այն հանգամանքին, որ օրն առնվազն տասը լրագրող է ինձ դիմում որպես ,,Տվեք ինձ հերոսին,, փաստավավերագրական ֆիլմաշարի հեղինակ, ակնկալելով՝ որոշակի գնահատականներ կամ մեկնաբանություն: Բայց սրա ինչը մեկնաբանես. ինչ էլ ասես, կստացվի ոչ ավելին, քան Գալուստ Սահակյանի հունիսմեկյան մարգարեությունը՝ ,,Երեխաները պարտավոր են մեծանալ,,: Այո, ընդամենն այսքանը, այլ իրադարձություն կարծես չի էլ կատարվել: Ընդհանրապես, մեդիայի դեպքում բնականոն կյանքին հակադիր փաստն է իրադարձությունը և այդպիսի իրադարձություն կարող էր լինել այն, որ օրինակ Սամվել Բաբայանը չվերադառնար իր հայրենիք, Սամվել Բաբայանին չմտահոգեր, որ երեկվա պարտված հակառակորդը ճեմել է Թալիշի գյուղամեջում և ձեռքի հետ էլ արյունլվիկ արել իրենց տներում խաղաղ քնած մարդկանց: Եթե Բաբայանը մի չար հրաշքով անտարբեր մնար և այս արհավիրքի պահին չգար տուն հասներ, ես որպես լրագրող և իր պատերազմական սխրանքների վավերագիրներից մեկը, հաստատ չէի կարող լռել, ես կգրեի, ես ամենուր կխոսեի ու կդատապարտեի նրան, որ քաղաքական էգոիզմը, անձի կարևորության բարդույթը նա վեր է դասել սրբության սրբոցից՝ մեր հայրենիքի պաշտպանությունից: Իսկ հիմա եղել է, ինչը պիտի լիներ՝ զորապետները երբեք չեն զորացրվում: Այլ բան է, թե օրնիբուն միասնականության քարոզով տարված կառավարիչները որքանով հարազատ և ադեկվատ կլինեն իրենց հռչակած գաղափարներին, որքանով ինքը՝ հաղթած զորահրամանատարը, կկարողանա զերծ մնալ իրեն պարտադրվող քաղաքական ինտրիգներից, իր վրա արդեն թափված փառամոլ, կարիերիստ, անհայրենիք գյադեքից, տասը փոր ծախված էն շուստրի, ինտրիգան տիպերից, որոնց հետ գործակցությունը ամենասրբերին անգամ կարատավորի: Ավելի խելոքներն էլ պիտի իմանան. երբ արյամբ հագեցած և քեզ նվիրաբերված հայրենիքի 25-ամյա խաղաղության աշխատանքային խրամատները չես փորում, զլանում ես արժանապատիվ երկիր ու պետություն կառուցել, խախտում ես բարոյականության բալանսը, մարդաթափ ես անում երկիրդ, գնդակոծում ես նրա խղճի ու մտքի սահմանները, լղոզում ես խելոքի և հիմարի, արդարության և սրիկայության բաժանարար գծերը և 25 տարվա անդուլ և հետևողական ջանքով խժռում անկախության ստատուս քվոն՝ նրանք գալիս են: Ես էլ կուզեի, շատ կուզեի, որ նրանք անցնեին վաստակած հանգստի, հրապարակները լցվեին նոր ավյունով ու գիտելիքով, որ պատերազմյան, հետպատերազմյան քրոնիկական սինդրոմն ի վերջո քշվեր մեր երկրից, բայց երբ խաղաղության զորահրամանատարը պառլամենտի ամենաբարձր աթոռին նստած Գալուստ Սահակյանն է, այ դա արդեն պատերազմի ամենամեծ մարտահրավերն է և ուրեմն՝ ,,Երեխաները պարտավոր են մեծանալ,,: ՎԱՐԴուհի Սիմոնյան

դիտվել է 31 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am