«Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման համար բարենպաստ շրջան է»

Գերմանիայի Բունդեսթագի բոլոր քաղաքական խմբակցությունները գրեթե միաձայն են` Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը պետք է ընդունվի:

Այս մասին ասել է Գերմանիայում Հայ Դատի հանձնախմբի ղեկավար Անտո Ազնավուրյանը:

«Այս անգամ չպետք է լինի նախկինի պես: Այլ հստակ միաձայն ասվի, որ եղածը ցեղասպանություն է: Դրանից բացի, խոսվի Գերմանիայի հանցավոր լինելու մասին, ինչպես նաև շոշափվի Հայաստան-Թուրքիա սահմանների բացման հարցը: Քաղաքական ուժերն այսպիսի խոստումներ տվեցին ժամանակին և հիմա տեսնում ենք, որ այդ ուղղությամբ էլ քայլեր են կատարվում»,-ասաց Անտո Ազնավուրյանը: Նրա խոսքով, փախստականների հարցի հետ կապված Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացումը բարենպաստ մթնոլորտ է ստեղծել` ի հակառակ Թուրքիայի:  «Հանրության մոտ այն տպավորությունն է, որ Գերմանիայի կառավարությունը գաղթականների հարցի համար թուրքերին ամեն բան զոհելու պատրաստ է: Այդ երևույթն այնքան նվաստացուցիչ է, որ մարդիկ սկսել են չընտրել այդ նշանավոր կուսակցություներին, ինչն էլ մտահոգիչ երևույթ է դարձել քաղաքական դաշտում: Ահա այս լույսի ներքո, կուսակցություները նկատել են, որ արժեքները պաշտպանելու հանգամանք պետք է ցույց տան»,-ասաց Անտո Ազնավուրյանը: Նա նշեց, որ, Թուրքիան, ուզելով, թե չուզելով, անուղղակի նպաստում է այդ գործին: Անտո Ազնավուրյանը նկատեց, որ Թուրքիայի կողմից ուժեղ ճնշումներ կան: Ամենատարբեր մակարդակներով հայտարարություններ, սպառնալիքներ են հնչում: Թուրքական կողմն ընդգծում է, որ բանաձևի ընդունումը կազդի Գերմանիա-Թուրքիա հարաբերությունների վրա: Նրա տեղեկացմամբ, Գերմանիայում թուրքական կազմակերպությունները տարբեր ցույցեր են կազմակերպում: «Բողոքները շատ են, բայց մենք վարժված ենք: Ուրախ ենք, որ կգոռան, որովհետև իրենց միջամտութունները բացասական հետևանք են ունենում: Ժողովուրդը զզված է Թուրքիայի միջամտությունից: Այնպես որ, կարծում եմ, բավական բարենպաստ շրջան է: Եթե բանաձևն ընդունվի դա կնշանակի, որ Գերմանիան պաշտոնապես 1915 թվականի իրադարձությունները բնութագրում է ցեղասպանություն: Դա իրավաբանական իմաստով մեծ արժեք ունի: Մենք կարող ենք հարմար առիթով, դատական գործերի ժամանակ, մեջբերել Գերմանիայի այս բանաձևը: Բանաձևի ընդունումը հայերի համար հոգեբանական տեսնակյունից կարևոր նշանակություն ունի: Վերջապես կհաստատվի, որ Թուրքիան ոճրագործ է»,-ասաց Անտո Ազնավուրայնը: Նա նաև նշեց, որ բանաձևի ընդունումը քաղաքական հարաբերություններում նպաստավոր դաշտ կբացի: Պարզապես հայությունը պետք է ճիշտ ժամանակին պտուղը քաղի: Բունդեսթագում «Օսմանյան կայսրությունում 1915 և 1916 թթ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և դատապարտման մասին» բանաձևի նախագծի քննարկումները նախատեսվում է սկսել հունիսի 2-ին՝ տեղի ժամանակով 11:10-ից: Քննարկումները կհեռարձակվեն Գերմանիայի խորհրդարանի ինտերնետ հեռուստատեսությամբ՝ www.bundestag.de կայքի միջոցով: Գերմանիայի խորհրդարանը դեռևս 2005 թվականին ընդունել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջման, էթնիկ զտումների և աքսորի մասին բանաձև, որում սակայն նշված չի եղել «ցեղասպանություն» բառեզրը: Գերմանիայի դիրքորոշման մեջ շրջադարձ տեղի ունեցավ 2015թ. ապրիլի 20-ին` Գերմանիայի Դաշնության արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և կանցլեր ԱնգելաՄերկելի խոսնակ Շտեֆան Զայբերթի հայտարարություններից հետո: Իսկ Գերմանիայի Դաշնության Նախագահ Յոահիմ Գաուկն ապրիլի 23-ին Բեռլինի Մայր տաճարում կայացած Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանն իր ելույթում հայերի կոտորածները «ցեղասպանություն» է որակել: 2015 թվականի ապրիլի 24-ին Բունդեսթագում քննարկման դրվեց 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանությունը ճանաչող նոր բանաձև: Նիստը բացեց Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթը, ով 1915 թվականի Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած պատմական դեպքերն անվանեց ցեղասպանություն: Նիստի ընթացքում տարբեր կուսակցական խմբակցությունների ղեկավարներ ևս հայանպաստ հայտարարություններ արեցին՝ ընդունելով կատարվածը: Սակայն բանաձևի քվերակությունը հետաձգվեց անորոշ ժամանակով: Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման շուրջ 2016 թվականի փետրվարի 25-ին ծավալված բուռն քննարկումները քվեարկության չհանգեցրին:  

դիտվել է 6 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am