Սեյրան Օհանյանի կինն ընդունել է հերոսների ընտանիքի անդամներին. լուսանկարներ

  Հունիսի 1-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել տոնական միջոցառում`նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան: Խորհրդանշական այս տոնը՝ որպես ավանդույթ, յուրահատուկ ուրախությամբ է նշվում պաշտպանության նախարարությունում: Այս տարվա տոնակատարությանը նոր շունչ ու գույն են հաղորդել մեր նորօրյա հերոսներ Արմեն Հովհաննիսյանի, Ազատ Ասոյանի, Արթուր Առաքելյանի ընտանիքներում ծնված արու զավակները, որոնց ծնունդը ուրախությամբ, խինդով լցրեց ոչ միայն իրենց օջախները, այլև նոր լույս դարձավ վաղվա մեր պայքարի ճանապարհին: Փոքրիկներին և նրանց մայրերին գրկաբաց են ընդունել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի տիկին Ռուզաննա Խաչատրյանը, ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը. վերջինս պաշտպանության նախարարի անունից նրանց հանձնեց խորհրդանշական ժամացույցներ՝ փոխանցելով Սեյրան Օհանյանի հորդորը, որ փոքրիկները չափահաս դառնալու առաջին իսկ օրը կրեն այն՝ որպես խորդրդանիշ մեր հավերժական մաքառումի, և իրենք էլ դառնան անձնուրաց պաշտպանը մեր հայրենիքի ու ժողովրդի: Ռուզաննա Խաչատրյանը, ջերմ բարեմաղթանքներ հղելով փոքրիկներին երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, հանձնել է իր պատրաստած անակնկալները՝ նրանց մշտապես սատարելու պատրաստակամություն հայտնելով: Մանուշակ Բալյանը (2014 թ. հուլիսի 31-ին Արցախի սահմանները պաշտպանելիս արիաբար զոհված Ազատ Ասոյանի մայրը) իր կրտսեր որդուն՝ Նարեկին, լույս աշխարհ բերեց 2015 թ. հուլիսի 7-ին. «Այս տարի հունիսի 1-ը չափազանց նշանավոր դարձավ մեզ համար. տղաս՝ փոքրիկ Նարեկը, առաջին անգամ եկավ պաշտպանության նախարարություն, պաշտպանության նախարարը «պարգևատրեց» նրան: Անփորձանք ծառայություն եմ մաղթում մեր զինվորներին, համբերություն՝ բոլոր մայրերին. թող նրանք շատ որդիներ ծնեն, որ դառնան գործի շարունակողը մեր որդիների, որոնք իրենց կյանքը չխնայեցին հանուն հայրենիքի…. Ես հավատում եմ, որ այս փոքրիկների մեջ մեր հերոսներն են վերածնվել»: Արմենուհի Հովհաննիսյանը (2014 թ. հունվարի 19-ին հակառակորդի դիվերսիոն հարձակումը հետ մղելիս զոհված Արմեն Հովհաննիսյանի քույրը) իր անդրանիկ որդուն՝ կրտսեր Արմենին, լույս աշխարհ բերեց 2016 թ. հունվարի 13-ին: «Նա եկավ, որպեսզի իրականացնի ավագ Արմենի երազանքները, արժանացիորեն կրի նրա անունը, որովհետև որդիս իր անունը ոսկե տառերով գրեց մեր պատմության մեջ»,- ասաց հերոսի մայրը՝ Մարինե Հովհաննիսյանը՝ բարեմաղթելով խաղաղ ծառայություն և բարի վերադարձ բոլոր զինվորներին: Սաթենիկ Առաքելյանը (2015 թ. ապրիլի 10-ին դժբախտ պատահարի հետևանքով զոհված Արթուր Առաքելյանի մայրը) իր կրտսեր որդուն՝ Արեգին, լույս աշխարհ բերեց 2016 թ. մարտի 25-ին. «…Ինձ համար Արեգը լույս է՝ դեպի կյանք: Կուզեի նորից մայրանալ, երրորդ որդին կամ դուստրն ունենալ: Ցանկանում եմ՝ հայ օջախները լցվեն մանկան ծիծիաղով, ուրախությամբ: Թող Հայոց աշխարհում և ո՛չ մեկը չտրվի ցավին ու հուսահատությանը»: Բոլոր մայրերը, գրկած իրենց փոքրիկներին, ուրախ շրջեցին պաշտպանության նախարարության վարչական համալիրի տարածքում, մասնակցեցին տոնակատարությանը՝ խոստովանելով, որ ազգին այսօր շատ որդիներ են պետք, և մաղթում էին, որ բոլոր ընտանիքներում շատ զավակներ ծնվեն:

դիտվել է 38 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am