Քառօրյա պատերազմով անցած պայմանագրային զինծառայողներից շատերը պատշաճ վարձատրություն չեն ստացել

«Հրապարակ» թերթը գրում է. Ապրիլյան քառօրյայի ընթացքում ծառայություն իրականացրած պայմանագրային զինծառայողներից շատերը պատշաճ վարձատրություն չեն ստացել։ Բանն այն է, որ կառավարությունում ՊՆ-ի եւ սոցապնախարարության պատասխանատուների համատեղ քննարկման արդյունքում որոշվել է այդ օրերին ծառայություն իրականացրած պայմանագրայինների վարձատրությունը կրկնապատկել՝ 1 օրվա համար վճարել 2 օրվա աշխատավարձ։ Հանձնարարվել է աշխատանքի եւ սոցհարցերի նախարարությանը կատարել հաշվարկներ, սակայն, մեր տեղեկություններով, ոչ բոլորին են այդ սկզբունքով վարձատրել։ Պայմանագրայիններն ամսական 120-150 հազար դրամ աշխատավարձ են ստանում եւ աշխատում 15 օրը մեկ հերթափոխով։ Այսինքն՝ 4 օրվա հավելավճարը մոտ 30-40 հազար դրամ է կազմում։ ՊՆ մամլո խոսնակը, մեր տեղեկությունը պարզաբանելով, նախ ասաց.«Ներկայումս քննարկումներ են ընթանում, որպեսզի ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում համապատասխան օրենսդրական նախաձեռնություններով, առաջարկով հանդես գան, որպեսզի թե այդ օրերի հաշվարկը, թե ֆինանսական փոխհատուցումները, թե արտոնություններ տրամադրելու մասով շատ հնարավոր են նորանոր բաներ»։ Այսինքն՝ ապրիլյան քառօրյային ծառայություն իրականացրածներից որեւէ մեկը չի ստացել կրկնավճար եւ չի՞ ստանալու, մինչեւ օրենսդրական համապատասխան փոփոխությունները։ «Ոչ, ոչ, արդեն եղել է, թե հիմա ինչ ընթացակարգով է եղել, ես այս պահին չեմ կարող ասել, բայց բոլորն էլ կողմնակից են, որ իրենց հատկացումներն ընդլայնվեն» ։   Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 3 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am