Ղեկավար կազմին հանձնարարական է տրվել

««Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար կազմին հանձնարարվել է ամեն կերպ թույլ չտալ քաղաքական գործընթացների ակտիվացում։ Հատկապես մարզերը ներկայացնող պատգամավորներին և ՀՀԿ-ի տարածքային կառույցների ղեկավարներին հանձնարարվել է ձեռնպահ մնալ 2017-ի խորհրդարանական ընտրությունների հետ կապված բոլոր տեսակի քննարկումներից՝ պատճառաբանելով, թե դեռ ժամանակը չէ։ ՀՀԿ-ում «ցրում» են նույնիսկ սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրությունների հետ կապված քննարկումները՝դարձյալ ասելով, թե դեռ ժամանակը չէ։ Առաջին հայացքից այս մոտեցումը կարող է տարօրինակ թվալ, սակայն գործնականում ՀՀԿ-ն իր տեսանկյունից լրիվ հասկանալի մարտավարություն է փորձում իրագործել։ Իշխանությունը փաստացի փորձում է քաղաքական դաշտը քնեցնելով՝ վերադարձնել նախկին, այսպես կոչված, պասիվ վիճակին։ Եթե հաջողվի այդ խնդիրը լուծել և, օրինակ, Գյումրիի ու Վանաձորի ավագանիների ընտրությունները հնարավորինս անաղմուկ անցկացնել, ապա հնարավոր կլինի քաղաքական կյանքի ակտիվացումը հետաձգել մինչև աշնան վերջ։ Նկատենք, որ նախորդ ընտրություններում իրադարձությունները սովորաբար հենց այդ սցենարով են զարգացել։ Արդյունքում, ընդդիմությունն այդպես էլ չի հասցրել ընտրություններից առաջ «դիրքավորվել» և պատշաճ ներկայանալ։ Իշխանությունների պարագայում նման հարց գոյություն չունի, քանի որ այն երբեք իր առջև խնդիր չի դրել ընտրողին համոզել, հետևաբար ճիշտ կամ սխալ ներկայանալու հարց ևս չի առաջանում։ Իշխանությունները միշտ ձգտել և ձգտում են քաղաքական գործընթացները հնարավորինս պասիվացնել, որպեսզի կարողանան իրենց վերարտադրության խնդիրը լուծել «չոր փողով», ինչը քաղաքական դաշտի գերլարվածության պայմաններում էապես կդժվարանա»։   Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 32 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am