«Ուկրաինայում որոշվում է նաև Հայաստանի ճակատագիրը». Դավիթ Շահնազարյան

Երեկ Մոսկվայում Պուտինի և Յանուկովիչի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը իրականում քաղաքական գործարք է, որի նպատակն է Կրեմլի վերահսկողությունը սահմանել Ուկրաինայի նկատմամբ և ճանապարհ հարթել Խորհրդային Միության վերակենդանացման համար: Այսօր «Ազատության» հետ զրույցում, անդրադառնալով Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների ձեռք բերված պայմանավորվածություններին, նման կարծիք է հայտնել Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը: Ինչպես հայտնի է, երեկ Մոսկվայում Պուտինի և Յանուկովիչի միջև տեղի ունեցած բանակցություններից հետո հայտարարվել է, որ Ռուսաստանը 1/3-րդով իջեցնում է գազի գինը Ուկրաինայի համար՝ հասցնելով այն 268.5 դոլարի հազար խորանարդ մետրի դիմաց (ճի՛շտ է՝ այս նոր գնին պետք է անդրադարձ արվի եռամսյակը մեկ) և Մոսկվան 15 միլիարդ դոլարի գնելու է Ուկրաինայի պետական պարտատոմսեր, այլ կերպ ասած այդքան վարկ է տրամադրելու: Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական այս պայմանավորվածությունները կայացան այն բանից հետո, երբ Վիլնյուսում Ուկրաինայի նախագահը հրաժարվեց ստորագրել ԵՄ հետ արդեն իսկ նախաստորագրված Ասոցացման համաձայնագիրը: «Եվ կա մի պահ, որ կարծես մամուլով այնքան էլ չի լուսաբանվում․ ստորագրվել է նաև մի արձանագրություն, որ հանձնարարվում է երկու կառավարություններին, որպեսզի նախապատրաստեն փոփոխություններ՝ կապված Սևծովյան նավատորմի պայմանագրի հետ: Ռուսաստանը մտադիր է վերազինել Սևծովյան նավատորմը և ավելացնել ռազմանավերի և ընդհանրապես ռազմական միավորների քանակը», – մանրամասնել է Շահնազարյանը: «Պուտին-Յանուկովիչ այս գործարքով Ռուսաստանը, ըստ էության, կանգնեցնում է այն բոլոր բարեփոխումները, որքան պետք է կյանքի կոչվեին Ուկրաինայում՝ համաձայն Բրյուսելի ու Կիևի միջև նախաստորագրված Ասոցացման համաձայնագրի»,- շարունակել է Շահնազարյանը․ – «Ռուսաստանը փորձում է հիմա ռազմաքաղաքական սահմաններից բացի ստեղծել նաև, առաջին հերթին Հայաստանի համար, արժեքային համակարգի սահմաններ, բարոյականության սահմաններ, լեզվամշակութային սահմաններ, բայց դատապարտված է այդ ծրագիրը: Սա նաև ուղղված է մի այլ նպատակի, որպեսզի կանգնեցնեն այն համակարգային ճգնաժամից բխող կործանարար հետևանքները հենց Ռուսաստանի համար»: Ըստ Շահնազարյանի, պետք է սպասել, որ մոսկովյան պայմանավորվածություններից հետո Յանուկովիչը կրկին կարող է ուժային քայլերի դիմել Կիևում ընթացող բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ: «Թեև մինչ այս ձեռնարկած ուժային քայլերը որևէ արդյունք չեն տվել Յանուկովիչին»,- ասել զրուցակիցն ու հավելել․ – «Այսօր Ուկրաինայում որոշվում է նաև Հայաստանի ճակատագիրը: Հայաստանի համար սա նշանակում է միայն մի բան, որ Հայաստանի հասարակությունն էլ կամաց-կամաց արթնանալու է, առաջին հերթին քաղաքացիական հասարակությունը, երիտասարդությունը, և որևէ կասկած չունեմ, որ նման ակտիվ քաղաքացիական շարժում լինելու է նաև Հայաստանում՝ ի պաշտպանություն մեր պետականության, մեր ինքնիշխանության: Դրանում որևէ կասկած չունեմ»: Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքէջում

դիտվել է 43 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am