Լեռնային Ղարաբաղի հուշարձանները գտնվում են պետական հոգածության ներքո. Վ. Կաժոյան

ՀՀ ԱԳՆ-ն տարածել է հաղորդագրություն, որում ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանի պատասխանում է «Արմենպրես» գործակալության հարցին: Ադրբեջանում պնդում են, թե Հայաստանը խոչընդոտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելություն կազմավորելու գործին։ Արդյո՞ք իրականությանը համապատասխանում են այդ մեղադրանքները։ Վահրամ Կաժոյան. Բոլոր այն պնդումները, թե Հայաստանը դեմ է եղել պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրման դիտորդական առաքելություններին, այդ թվում` «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954թ. Հաագայի կոնվենցիայի 23-րդ հոդվածի ներքո կազմակերպության կողմից փաստահավաք տեխնիկական առաքելություն ուղարկելուն, իրականությանը չեն համապատասխանում: Մինչդեռ Ադրբեջանը, չնայած բազմաթիվ կոչերին, մինչ օրս մերժում է ընդունել ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությունը, ինչպես նաև Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման (ICOMOS) խորհրդի 16-րդ գլխավոր վեհաժողովի կողմից 2008 թվականին ընդունված բանաձևի պահանջը՝ ընդունելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ICOMOS-ի կողմից համատեղ փաստահավաք առաքելությունը Նախիջևան՝ Ջուղայի «տարածքն ուսումնասիրելու և արդյունքները միջազգային հանրությանը ներկայացնելու նպատակով»: 1998-2006թթ. ընթացքում ադրբեջանական բանակի ստորաբաժանումներն ամբողջությամբ ոչնչացրին Ջուղայի հայկական գերեզմանոցի` 9-ից 16-րդ դդ. թվագրվող, մշակութային բարձր արժեք ներկայացնող, հազարավոր եզակի խաչքարերն ու տապանաքարերը, իսկ տարածքը Ադրբեջանի կառավարության կողմից վերածվեց ռազմական հրաձգարանի: Այս բարբարոսությունը տեսանկարահանվել է։ Ջուղա այցելել և տեղում իրավիճակին ծանոթանալ Բաքուն արգելում է ոչ միայն միջազգային կազմակերպություններին, այլև Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետներին: Ըստ փորձագիտական գնահատականների՝ այսօր Նախիջևանում ոչնչացված են հայկական մշակութային ժառանգության բոլոր արժեքները: Ի տարբերություն Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղում առկա հուշարձանները, անկախ դրանց ծագումից, գտնվում են պետական հոգածության ներքո, ինչում համոզվել են բազմահազար այցելուները ԼՂ-ում գտնվելու ընթացքում: Ադրբեջանում պնդում են, թե Հայաստանը խոչընդոտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելություն կազմավորելու գործին։ Արդյո՞ք իրականությանը համապատասխանում են այդ մեղադրանքները։ Վահրամ Կաժոյան. Բոլոր այն պնդումները, թե Հայաստանը դեմ է եղել պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրման դիտորդական առաքելություններին, այդ թվում` «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954թ. Հաագայի կոնվենցիայի 23-րդ հոդվածի ներքո կազմակերպության կողմից փաստահավաք տեխնիկական առաքելություն ուղարկելուն, իրականությանը չեն համապատասխանում: Մինչդեռ Ադրբեջանը, չնայած բազմաթիվ կոչերին, մինչ օրս մերժում է ընդունել ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությունը, ինչպես նաև Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման (ICOMOS) խորհրդի 16-րդ գլխավոր վեհաժողովի կողմից 2008 թվականին ընդունված բանաձևի պահանջը՝ ընդունելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ICOMOS-ի կողմից համատեղ փաստահավաք առաքելությունը Նախիջևան՝ Ջուղայի «տարածքն ուսումնասիրելու և արդյունքները միջազգային հանրությանը ներկայացնելու նպատակով»: 1998-2006թթ. ընթացքում ադրբեջանական բանակի ստորաբաժանումներն ամբողջությամբ ոչնչացրին Ջուղայի հայկական գերեզմանոցի` 9-ից 16-րդ դդ. թվագրվող, մշակութային բարձր արժեք ներկայացնող, հազարավոր եզակի խաչքարերն ու տապանաքարերը, իսկ տարածքը Ադրբեջանի կառավարության կողմից վերածվեց ռազմական հրաձգարանի: Այս բարբարոսությունը տեսանկարահանվել է։ Ջուղա այցելել և տեղում իրավիճակին ծանոթանալ Բաքուն արգելում է ոչ միայն միջազգային կազմակերպություններին, այլև Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետներին: Ըստ փորձագիտական գնահատականների՝ այսօր Նախիջևանում ոչնչացված են հայկական մշակութային ժառանգության բոլոր արժեքները: Ի տարբերություն Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղում առկա հուշարձանները, անկախ դրանց ծագումից, գտնվում են պետական հոգածության ներքո, ինչում համոզվել են բազմահազար այցելուները ԼՂ-ում գտնվելու ընթացքում: Ադրբեջանում պնդում են, թե Հայաստանը խոչընդոտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելություն կազմավորելու գործին։ Արդյո՞ք իրականությանը համապատասխանում են այդ մեղադրանքները։  

դիտվել է 44 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am