Ադրբեջանական մամուլում հայտնվել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Նովրուզ Մամեդովի հարցարզրույցը ԱՊԱ գործակալությանը, որում ադրբեջանցի պաշտոնյան որոշ ուշագրավ հայտարարություններ է կատարել: «Ներկա պահին ընթանում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ սուբստանտիվ բանակցությունների կազմակերպչական աշխատանքները»,- ԱՊԱ գործակալության հետ զրույցում հայտնել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Նովրուզ Մամեդովը:
Ադրբեջանցի պաշտոնյան նաեւ մեկնաբանել է ՀՀ նախագահի այն հայտարարությունը, թե Հայաստանը կվերադառնա բանակցային սեղանին այն ժամանակ, երբ Բաքուն կվերադարձնի ապրիլին գրաված հողերը: Մաեդովը բավական կոպիտ ձեւով ասել է, որ Բաքուն չի վերադարձնի այդ հողերը. «Սերժ Սարգսյանը չի տեսնի այդ հողերը, ինչպես չի կարող տեսնել սեփական ականջները»:
Մամեդովը նաեւ հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի ասած 800 հեկտարը եւս սուտ է, եւ իրականում հայկական կողմը կորցրել է 2500-3000 հեկտար: Ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան նաեւ հավելել է, որ Սերժ Սարգսյանն է խնդրել Մոսկվային դադարեցնել ապրիլյան պատերազմը: Հայկական կողմը դեռեւս չի արձագանքել այս հայտարարությանը:
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը