Հանցանքի հետքերով. քաղաքացին դիմում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին

Մեծարգո պարոն Վարչապետ, կրկին Ձեզ եմ դիմում: 1958թ.-ից սկսվել են ինձ և եղբայրներիս պատկանող տան շինության աշխատանքները, որոնք ավարտվել են 1963թ.: Արդյունքում՝ նշված հասցեում գտնվող տան քառորդ մասը բաժին է հասել ինձ (հիմք՝ 1965թ. համար 42 տոմար 765. գույքային թերթը), 1975թ. ամուսնացել եմ Ջեմմա Մրրիկյանի հետ: 1984թ. դիմել եմ դատարան: Վեց ամիս անց՝ 04.03.1985թ., Արաբկիր ժողդատարանի վճռի հիման վրա ամուսնալուծվել եմ: Ջեմման բնակվել է Կոմիտաս 44 շենք, 14 բնակարան հասցեում: Սակայն իր քրոջ պարտքերի պատճառով ստիպված է եղել իր բնակարանը վաճառել 1993թ.ն: Հետո խնդրեց վերադառնալ, հանուն երեխաներիս՝ նրան թույլ եմ տվել կրկին բնակվել իմ տանը: Քանի որ երեխաներն արդեն չափահաս էին, 2006թ. դիմել եմ դատարան՝ իմ բնակարանի նկատմամբ Ջեմմայի բնակելի տարածության օգտագործման իրավունքը հատուցման դիմաց դադարեցնելու մասին պահանջով: Թեև Ջեմման դատարանում ակնհայտ սուտ ցուցմունքներ է տվել վեճի վերաբերյալ, սակայն 19.09.2006թ. Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը վճիռ է կայացրել իմ ներկայացրած հայցը բավարարելու մասին: Դրանից հետո Ջեմման և նրա փաստաբան Զարուհի Դանիելյանը վերաքննիչ բողոք են ներկայացնում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան: Հանդես գալով լիազորված անձ՝ փաստաբանը վերաքննիչ բողոքում նշել է, որ իմ բնակարանը պետ. կադաստրում ձևակերպված է՝ որպես կամայական կառույց, սակայն չի ներկայացրել համապատասխան տեղեկանքն այն մասին, որ իմ բաժնեմասի բոլոր բնակելի և օժանդակ տարածքները կամայական կառույցներ են:

  1. Կեղծիքով, վերաքննիչ բողոքն ընդունվեց վարույթ՝ խախտելով համապատասխան օրենքը (չկա փաստը հաստատող տեղեկանքը):
  2. Հարցերս նիստի ժամանակ մնացին անպատասխան, քանի որ Ջեմման չէր մասնակցում նիստին:
ՀՀ քաղաքացիական գործով վերաքննիչ դատարանը հետևյալ կազմով՝ նախագահող՝ Դ. Խաչատրյան, մասնակցությամբ՝ դատավորներ Գ. Մատինյանի, Վ. Ավանեսյանի, որոշման մեջ նշել են, թե գործում առկա է պետ. կադաստրի կողմից տրված տեղեկանքն այն մասին, որ իմ բնակարանը կամայական կառույց է: Գործում նման տեղեկանք առկա չէ: 20-օրյա ժամկետում ես երկու բողոք եմ ներկայացրել վճռաբեկ դատարան, ներկայացրել կեղծիքները, բայց վարույթ չի ընդունվել, իսկ վերաքննիչ բողոքն առանց փաստերի հաստատման ընդունվում է վարույթ: Ամենահավանական տարբերակն այն է, որ Ջեմմայի փաստաբան Զարուհի Դանիելյանը նախ՝ համոզում է վերաքննիչ դատարանի նախագահին՝ Տիգրան Մուկուչյանին: Նա է բողոքը բավարարելու ցուցում տալիս իր ենթակա դատավորներին: Վճռաբեկ դատարանի այն ժամանակվա նախագահ Հովհաննես Մանուկյանի հետ հեռախոսով խոսելուց պարզվեց, որ վճռաբեկի նախագահը զբաղվում է միայն քրեական դիմումների հարցերով, իսկ քաղաքացիական դիմումներով չի զբաղվում, սա է վճռաբեկի պատասխանն ինձ, որ իմ դիմումները վարույթ չի ընդունվում: Քաղաքի նախկին դատախազ Հ.Բադալյանին ուղղված դիմում՝ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանում սուտ ցուցմունք տալու համար Ջեմմա Մրրիկյանին և նրա փաստաբան Զարուհի Դանիելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածին համապատասխան պատասխանատվության ենթարկելու մասին ուղարկվել է Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Գ. Խ. Երեմյանին՝ Երևան քաղաքի դատախազի տեղակալ Հ. Ս. Պալյանի ստորագրությամբ: 17.02.2010թ. Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննիչ Ա. Ղազարյանի որոշմամբ՝ դիմումիս հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ՝ առանց Ջեմմայից և Զարուհի Դանիելյանից բացատրություն վերցնելու: ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետին հասցեագրված 17.02.2012թ. դիմումիս մեջ նշված հանգամանքների կապակցությամբ կատարված ծառայողական քննության արդյունքներով Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննության տեսուչ Ա. Ղազարյանը նախազգուշացրել է: ՀՀ դատախազ Աղվան Հովսեփյանին ուղղված դիմումս մնաց անպատասխան: Փաստերն ապօրինի վճռի դեմ շատ են, ինչը, իմ կարծիքով, հուշում է, որ դատավորներն աշխատում են կողմնակի հարստանալու տարբերակով: ՀՀ դատախազին 21.01.2016թ. դիմում եմ հղել, որում փաստեր եմ ներկայացրել, սակայն պատասխան չեմ ստանում: 06-3881 քաղաքացիական գործով 2006թ. երկրորդ վճռում նշված է, որ իմ բնակարանը կամայական կառույց է: Դատական դեպարտամենտից ունեմ պատասխան, որ նման տեղեկանք քաղ. գործում առկա չէ: Պարոն Վարչապետ, խնդրում եմ ընդունելություն, որի ժամանակ ես կներկայացնեմ ավելի շատ փաստեր: Կանխավ շնորհակալ եմ: ՀՀ քաղաքացի՝ Վաչիկ Հովհաննեսի Գևորգյան Հասցե՝ Մ. Ավետիսյան 3 փող., տուն 11/1 Հեռ.` 091 37 11 02 31.05.2016  

դիտվել է 21 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am