Բինալի Յըլդըրըմը՝ Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը կտրականապես դատապարտել է հունիսի 2-ին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի առաջիկա քննարկումը: «Մենք թաքցնելու բան չունենք: Թող ամեն ինչ ուսումնասիրվի, այդ թվում՝ բոլոր երկրների պատմությունները: Թող ի հայտ բերվեն յուրաքանչյուր կողմի սխալները: Սակայն դա պետք է անեն պատմաբանները: Արմատապես սխալ է պատմական թեման քաղաքականության առարկա, այդ թվում նաև ներքին առարկա դարձնելը: Կանխակալ փաստաթղթի ընդունման դեպքում կտուժեն Գերմանիայի ու Թուրքիայի հարաբերությունները: Անկասկած, մենք չենք ցանկանում դա: Բունդեսթագի կողմից 1915 թվականի դեպքերի մասին օրինագծի շուրջ քվեարկություն անցկացնելն անհեթեթություն է, չկան մոտիվներ: Այդ իրադարձությունները տեղի են ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում: Դրանք սովորական գործընթացներ էին, որոնք այդ ժամանակ տեղի են ունեցել յուրաքանչյուր հասարակությունում, յուրաքանչյուր երկրում: Մենք գիտենք, որ նրանք, ովքեր փորձում են մեղադրել Թուրքիային, չունեն բարի մտադրություններ: Բաց և հստակ համայն աշխարհին հայտնում ենք՝ մենք թաքցնելու ոչինչ չունենք այդ հարցում: Թող անցկացվեն բազմակողմ հետազոտություններ»,- հայտարարել է Յըլդըրըմը՝ հույս հայտնելով, որ նրանք, ովքեր որոշում կընդունեն Բունդեսթագում, չեն անտեսի 3.5 միլիոն ընտրողների (Գերմանիայի քաղաքացիություն ունեցող էթնիկ թուրքերի) կարծիքը: «Դրա համար էլ մենք չենք ցանկանում նման որոշումների ընդունում: Հուսով ենք, որ կհաղթի բանականությունը և չի ընդունվի մտահոգություն հարուցող որոշում: Բայց ինչ տեղի կունենա, եթե ամեն դեպքում ընդունվի: Մեծ հաշվով՝ ոչ մի բան: Նախորդ տարի նման որոշումներ ընդունել են մի շարք այլ երկրներ: Մեզ համար դա անիմաստ բան է, օրենքի ուժ չունեցող գործողություն: Եվ, այնուամենայնիվ, մենք կողմ չենք անիմաստ որոշումների ընդունմանը»,- նշել է Թուրքիայի վարչապետը:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am