Սերժ Սարգսյանի հարցազրույցը Bild-ին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գերմանական  Bild պարբերականի հետ զրույցում անդրադարձել է հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծին:   panorama.am-ը ներկայացրել է գերմանական  պարբերականի  հարցազրույցը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ` ամբողջությամբ։ - Պարոն Նախագահ, հինգշաբթի Բունդեսթագում կայանալու է հայկական բանաձևի վերաբերյալ քվեարկությունը: Ինչո՞ւ է այդչափ կարևոր, որ գերմանական խորհրդարանը ճանաչի 1915-1916թթ-ին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը: - Հարցը 1915թ-ի սարսափելի հանցագործության զոհերին հիշելու և նրանց հիշատակը վառ պահելու մասին է: Գերմանիայի նախագահը դեռ անցյալ տարի հստակ բառեր գտավ կատարվածը նկարագրելու համար և հանցագործությանը տվեց այն որակումը, ինչ իրականում եղել է՝ Ցեղասպանություն: Մեր երկրի համար շատ կարևոր է, որ Բունդեսթագն ուզում է ընդունել այդ բանաձևը: Սակայն կարևոր է ոչ միայն դա, այլ նաև այն, որ նման ցեղասպանություն այլևս աշխարհի ոչ մի կետում չպետք է տեղի ունենա: Սա ևս մի կարևոր արդյունք է, որը կունենա այս բանաձևը: -Որոշ գերմանացի քաղաքական գործիչներ, այդ թվում՝ նախարարներ, ցանկանում են ձեռնպահ մնալ բանաձևի օգտին քվեարկելուց: Նրանք վախենում են, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը, որը ժխտում է Ցեղասպանությունը, կարող է քաղաքական վրեժ լուծել: - Գերմանացի քաղաքական գործիչներից ոչ ոք չի հերքում, որ դա Ցեղասպանություն էր, որը 101 տարի առաջ դարձավ 20-րդ դարի առաջին համակարգված ցեղասպանությունը: Անգամ նրանք, ովքեր հիմա հանկարծ դեմ են բանաձևին, չեն վիճարկում դա: Ես կարծում եմ, որ գերմանացի քաղաքական գործիչների  համար համամարդկային արժեքներն ավելի կարևոր պիտի լինեն, քան կարճաժամկետ քաղաքական շահերը: Շատ երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, արդեն նման բանաձևեր են ընդունել: - Գերմանիան առանձնահատուկ պատասխանատվություն կրո՞ւմ է: - Այո, ես այդպես եմ կարծում: Գերմանական արխիվներում բազմաթիվ փաստաթղթեր և գերմանացի դիվանագետների ու միսիոներների զեկույցներ կան, որոնք նկարագրում են հայ ժողովրդի ցեղասպան բնաջնջումը: Եվ պատմականորեն Գերմանական կայսրությունը Օսմանյան կայսրության դաշնակիցն էր ու կարող էր այդ հանցագործության դեմ ինչ-որ բան ձեռնարկել: Սակայն ոչինչ չարվեց: - Դուք ըմբռնումո՞վ եք մոտենում, որ գերմանացի քաղաքական գործիչները վախենում են Էրդողանի սուր արձագանքից: - Ոչ, ես դա չեմ կարող հասկանալ: Գերմանիան հզոր երկիր է, և Բունդեսթագի ձայնը աշխարհում ամենուր լսելի է: Եվ հենց այդ պատճառով Գերմանիան առանձնահատուկ պատասխանատվություն է կրում ու իրավունք չունի բարոյական հարցերում, ինչպես օրինակ, արժեքները պաշտպանելն է, զիջումների գնալ: Երբ կարճաժամկետ քաղաքական շահերի պատճառով մեկ անգամ զիջումների են գնում, ապա դա կրկնում է նորից ու նորից: Եվ դա վատ է ոչ միայն Գերմանիայի համար, այլ նաև Եվրոպայի և ամբողջ աշխարհի: - Իսկ ի՞նչ կլինի, եթե Էրդողանը Բունդեսթագի բանաձևից հետո փախստականների հարցով համաձայնությունը տապալի: - Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ առանց դրա էլ այդ գործարքը «կավե ոտքեր» ունի և դժվար է դա կյանքի կոչել այնպիսի գործընկերոջ հետ, ինչպիսին Թուրքիան է: Եվ հաստատ վստահ եմ, որ փախստականների գործարքի տապալումը ոչ  մի կապ չունի ցեղասպանության բանաձևի հետ: Արդարացի չէ, որ Հայոց ցեղասպանությունը չանվանվի ցեղասպանություն, միայն որովհետև մեկ այլ երկրի ղեկավար դրանից կզայրանա: Բունդեսթագի քաղաքական գործիչները դա նույն կերպ են ընկալում և թույլ չեն տա իրենց վախեցնել: - Կարո՞ղ է Եվրոպան Էրդողանին առհասարակ ինչ-որ կերպ վստահել: - Ես չեմ կարող Եվրոպայի փոխարեն խոսել, սակայն կարող եմ իմ սեփական փորձից ասել` մենք Էրդողանին չենք վստահում: Եվ հարցը միայն Ցեղասպանությունը ճանաչելը չէ: Մենք տարիներ շարունակ փորձել ենք դիվանագիտական  հարաբերություններ կառուցել: Եղան Ցյուրիխյան արձանագրությունները, որոնք  Թուրքիայի խորհրդարանը պետք է վավերացներ: Սակայն Էրդողանը դա արգելափակեց: Ինքս հարցնում եմ` ինչի՞ համար էինք մենք առհասարակ բանակցում այդ դեպքում: Եվրոպան չպետք է Թուրքիային կուրորեն վստահի, այլ պետք է փախստականների խնդրում սեփական լուծումները գտնի: -Հայաստանը պատերազմի մեջ է Ադրբեջանի  հետ Լեռնային Ղարաբաղի համար: Ինչպե՞ս է իրավիճակն այնտեղ: - Այս պահին իրավիճակը հանդարտ է, կրակոցներ չկան: Սակայն երբ սկսվեց Ադրբեջանի զինված հարձակումը, մենք չտեսանք միջազգային համերաշխություն: Մենք կցանկանայինք, որպեսզի ավելի հստակ արտահայտվեին, թե ինչ է այնտեղ տեղի ունենում, այն է՝ Ադրբեջանի հարձակում: - Ի՞նչ եք Դուք պահանջում միջազգային հանրությունից: -Հայաստանը փոքր երկիր է: Մեզ համար պարզ է, որ մենք տնտեսապես միգուցե պակաս հետաքրքիր ենք: Մեզ համար կարևոր է, որ անարդարությունն անարդարություն կոչվի: Մեզ համար առաջին հերթին բավարար կլիներ, որ բավականաչափ քանակով եվրոպական ձայներ դատապարտեին Ադրբեջանի արարքը: Երբ դա չբավականացնի, արդեն անհրաժեշտ կլինի մտածել պատժամիջոցների սահմանման մասին:  

դիտվել է 12 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am