Հայոց ցեղասպանության խնդիրը ևս մեկ անգամ դառնում է միջազգային շահարկման խնդիր.Ռուբեն Մելքոնյան

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը  Բունդեսթագում հայոց ցեղասպանության հարցի քննարկման   վերաբերյալ թուրքական արձագանքներին անդրադառնալով  Հայելի ակումբում  ասաց, թե թուրքական արձագանքները ստանդարտ են, սա թուրքական արտաքին քաղաքականությանը նետված մարտահրավեր է՝ արտաքին քաղաքականության ճարտարապետ Դավութօղլուի հեռանալուց հետո: «Սա առաջին մարտահրավերն է, որին թուրքական քաղաքականությունը փորձելու է դիմագրավել առանց արտաքին քաղաքականության ճարտարապետի, և նոր վարչապետի համար սա լինելու է առաջին միջազգային քննությունը: Բունդեսթագում 630 խորհրդարանական կա, և այս թիվը խոսում է բանաձևի քննարկման վտանգավոր լինելու մասին, քանի որ անցնելու հավանականությունը կապված է մի շարք խնդիրների հետ: Հարցը Բունդեսթագում անցնելու հավանականությունը քիչ է: Իհա՛րկե, կուզեմ սխալված լինել, բայց այն, որ ռեալ քաղաքական շահերը հաճախ բախվում են բարոյական խնդիրների հետ, և գերակայող են լինում ռեալ քաղաքական շահերը, դա, ըստ էության, աքսիոմատիկ ճշմարտություն է»,-նշեց Մելքոնյանը: Հնարավոր վտանգների մասին խոսելով էլ, նա ասաց, թե Գերմանիայում կա շատ հզոր թուրքական համայնք, որոնցից 3 միլիոնը Թուրքիայի քաղաքացիներ են, և հաջորդն այն է, որ թուրք-գերմանական հարաբերությունները շատ խորքային բնույթ ունեն, և այս հարցը կարող է էականորեն վնասել այդ հարաբերությունները: Ռուբեն Մելքոնյանն այն համոզմանն է , որ Հայոց ցեղասպանության խնդիրը ևս մեկ անգամ դառնում է միջազգային շահարկման խնդիր, այս անգամ արդեն՝ Գերմանիայի կողմից: Անդրադառնալով հատուցման խնդրին, Ռուբեն Մելքոնյանն ասաց, թե Գերմանիայի կողմից Ցեղասպանության ճանաչումն իր հետ բերելու է խնդիրներ, ոչ միայն ճանաչում, այլ նաև դատապարտում և հատուցում:  

դիտվել է 16 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am