Վերջապես ինչո՞ւ է վերադարձել Սամվել Բաբայանը. նոր մանրամասներ

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. Երեկ հայտնի դարձավ պաշտպանության համակարգում աղմկոտ ձերբակալությունների մասին: Միանգամից 3 բարձրաստիճան  զինվորականներ` գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, գնդապետներ Արմեն Մարգարյանը եւ Մհեր Պապյանը ձերբակալվել են մայիսի 30-ին: Առաջին երկուսը բոլորովին վերջերս էին ազատվել զբաղեցրած պաշտոններից: Երեկ հետաքրքիր զուգադիպությամբ ՊՆ գեներալի եւ գնդապետների ձերբակալության լուրին զուգահեռ էլեկտրոնային ԶԼՄ-ներում լայն տարածում գտավ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի` «Սիվիլնեթին» տված հարցազրույցը, որտեղ Բաբայանը, որը, հիշեցնենք, երկարատեւ բացակայությունից հետո օրերս է վերադարձել Մոսկվայից, վերլուծում է թե՛ ապրիլի սկզբին կատարվածը, եւ թե՛ Հայաստանի պաշտպանության համակարգում տիրող վիճակը: Բաբայանն այս հարցազրույցում բազմաթիվ ռազմական նշանակության կարեւոր հայտարարություններ արեց: Օրինակ, նա ասաց, որ ադրբեջանական կողմը ապրիլի լույս 2-ի գիշերը ոչ թե լայնածավալ պատերազմական գործողություն է նախաձեռնել, այլ ընդամենը դիվերսիոն գործողություն, որտեղ անսպասելիորեն հաջողության է հասել: «Փաստը նա է, որ կես ժամ, մի ժամվա մեջ այդ ամբողջ դիրքերը հանձնվել են, որից հետո փորձել ենք վերականգնել հարձակումներով, ինչն էլ բերել է կորուստներին»,- ասում է Բաբայանը: Մինչեւ հիմա դեպքերի նման զարգացում որեւէ մեկը չէր նկարագրել: Ըստ Բաբայանի, գիշերվա գործողության ընթացքում ադրբեջանական կողմը գրավել է այն բոլոր դիրքերը, որոնց մի մասը մինչ այժմ գտնվում է նրա վերահսկողության տակ, եւ ապրիլի 2-ի օրվա երկրորդ կեսից հայկական զորքը հարձակումներ է նախաձեռնել՝ դրանք հետ բերելու համար: Այս հայտարարությունը նշանակում է, որ ապրիլի 2-ից մինչեւ ապրիլի 5-ի կեսօր մարտերը մղվել են կորցրած դիրքերը հետ ստանալու համար: Սա նորություն է, որին, կարծում ենք, ՊՆ-ն պետք է արձագանքի: Բաբայանն այլ ռազմական-դիվանագիտական նշանակության հայտարարություններ էլ է անում, որոնց վերաբերյալ կոմպետենտ պաշտոնյայի բացատրությունները հետաքրքիր կլինեին: Սակայն պակաս ուշագրավ չէ այդ հարցազրույցի 3 դրվագ: Նախ նա ասում է, որ պատերազմից հետո ղարաբաղցիք իրեն «անընդհատ զանգել են եւ խնդրել` բա գաս, մի հատ խոսենք»: Երկրորդ. անուղղակիորեն հայտարարում է, որ եկել է իշխանություններին օգնելու համար` «Ես եկել եմ՝ լինեմ ժողովրդի կողքին, իրանց օգնեմ, կասե՞ն` պետք է պահենք էս ամեն ինչը, կանեմ ինձանից կախվածը, որպեսզի պահենք, ուզում են հանձնե՞ն` դա ժողովուրդն է որոշում»: Եվ երրորդ, խոսելով բանակի վիճակի մասին, ասում է. «Ոգով չի կարելի բանակ պահել (…) Ես չեմ մտածում նման ձեւի բանակ ղեկավարել, պատրաստ չեմ»: Ինչո՞ւ պետք է ինքը բանակ ղեկավարի, ո՞ր բանակը, ո՞վ է իրեն նման բան առաջարկել. այս հարցերի պատասխանը, համենայնդեպս, այս հարցազրույցում չկա»: Ամբողջությամբ՝ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:  

դիտվել է 22 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am