Սրտից երբեք չի բողոքել. ինչ են պատմել սրտի կաթվածից մահացած զինվորի հարազատները

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պաշտպանության բանակի հարավարևելյան ուղղությամբ՝ Հադրութի զորամասերից մեկի կրակային դիրքում հանկարծամահ եղած զինծառայող Սուրեն Մոսիյանի դին երեկ հանձնեցին ծնողներին: 19-ամյա Սուրենը, որը մահացել էր մայիսի 29-ին, ժամը 22։00-ի սահմաններում, հարազատների պատմելով՝ սրտխառնոց էր ունեցել, փսխել էր մի քանի անգամ, ու թեև զորամասում համապատասխան բուժօգնություն էր ցուցաբերվել, սակայն կյանքը փրկել չէր հաջողվել՝ Սուրենը մահացել էր սրտի ինֆարկտից: Մայրը՝ տիկին Անժելան, պատմում է, որ որդու մահվանից մի քանի ժամ առաջ՝ ժամը 18։00-ի կողմերը, Սուրենը զանգել է, հարցրել իր ու ընտանիքի մյուս անդամների որպիսությունը և ոչ մի ակնարկ անգամ չի արել իր վատ զգալու կամ վատառողջ լինելու մասին: Խոստացել է կրկին զանգել, սակայն մի քանի ժամ անց հանկարծամահ է եղել: Ծառայակից ընկերներից մեկն էլ ասաց, թե Սուրենը ծառայության մեկ տարվա ընթացքում երբևէ չի բողոքել սրտից, ճիշտ է՝ առողջական խնդիրներ ունեցել է, սակայն դրանք մրսելու հետ կապված են եղել: «Իսկ այդ օրն ասաց, թե վատ է զգում, բժիշկ կանչեցինք, եկավ, դեղ տվեց, կապելնիցան միացրեց, հետո տարան հոսպիտալ: Իսկ մի քիչ անց ասեցին, որ հոսպիտալի ճանապարհին մահացել է»,-պատմեց Սուրենի ընկերը: Իսկ զոհված զինծառայողի հարևանուհին՝ Նաթելլան, ահա թե ինչ էր պատմում: «Երեկ, երբ ՊՆ-ից զանգեցին ու հայտնեցին մահվան լուրը, կանչեցին Երևանի «Պլանի գլխի» հիվանդանոց՝ դիակը ճանաչելու: Հավանաբար, հրամանատարական կազմից էին այդ մարդիկ, որոնք ասում էին, թե Սուրենին, երբ վատացել է, տարել են հոսպիտալ, ու չգիտես ինչու՝ նշում էին, որ 6 անգամ են տարել: Սուրենը, իրենց պատմելով, մինչեւ մահն ասել է, թե օդը չի հերիքում, վատ է զգում, սիրտը խառնել է, հետ է տվել: Բժիշկ են կանչել, «Վալիդոլ» են տվել, չի օգնել, ու մինչև հասցրել են բուժկետ՝ մահացել է»: Տիկին Անժելան ասում է, որ որդին ողնաշարի հետ կապված խնդիր է ունեցել ու անչափ նիհար է եղել: «Երբ պիտի զորակոչվեր բանակ, զինկոմիսարիատում նայել, ասել են, թե շատ նիհար ես, քաշդ չի հերիքում, համ էլ ողնաշարի խնդիր ունես, քեզ երևի բանակ չտանենք, դու պիտանի չես ծառայության համար»: Ավելի մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 8 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am