Հիմա կորցրած դիրքերը վերցնելն ուղղակի կլինի անգրագիտություն». Վաղարշակ Հարությունյան

Վիեննայում կայացած հանդիպումը հայկական կողմի քաղաքական հաղթանակն էր: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: «Ընդհանրապես պետք չէ տարանջատել ռազմականը կամ քաղաքականը` անկախ նրանից՝ մենք տարածքներ ենք կորցրել, թե չէ, ինչը բնականաբար լավ չէ: Այս հանդիպմանը պետք է գնահատական տալ ռազմաքաղաքական տեսանկյունից, քանի որ, անկախ մեր տարածքային կորուստներից, ապրիլյան իրադարձություններում մեր բանակը հաղթանակեց. մենք փաստացիորեն ձախողեցինք ադրբեջանական բանակի ծրագիրը եւ ցույց տվեցինք, որ անկախ նրանից, թե Ադրբեջանը ինչ գումարներ է ծախսել բանակի վրա, իր բանակը չի դարձել մարտունակ եւ իրենց առջեւ դրված խնդիրը չի լուծել: Ադրբեջանի համար ղարաբաղյան հարցի ռազմական լուծումը փակ թեմա է»,- ասաց պաշտպանության նախկին նախարարը: Նրա խոսքով՝ կարեւորը, որ 800 հա տարածքը բնակեցված չէ եւ մարտավարական առավելություն չի ապահովում: «Նորից եմ կրկնում, որ, բնականաբար, լավ չէ տարածքների կորուստ ունենալը, սակայն բոլորը պետք է հասկանան եւ վստահեն բանակին: Շատ են խոսում, որ պիտի գնանք եւ վերադարձնենք տարածքները, սակայն ինչի՞ կհասնենք մենք դրանով. կհասնենք նրան, որ Ադրբեջանը այդ վերցրած դիրքերը ավելի կամրապնդի, եւ հիմա դրանք վերցնելն ուղղակի կլինի անգրագիտություն: Ես համոզված եմ, որ մեր բանակը ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում կմշակի համապատասխան պլան եւ կիրականացնի այն»,-ասաց Հարությունյանը: «Արպենպրես»-ի հարցին, թե ինչով էր պայմանավորված Ադրբեջանի համաձայնությունը՝ մասնակցելու այս հանդիպմանը, նախկին նախարարը պատասխանեց. «Ադրբեջանի ոտնձգության նպատակը հենց այս բանակցություններն էին, որպեսզի այսպես Մինսկի խումբը հանդես գար Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու առաջարկով, սակայն նրանք ստացան հակառակ արդյունքը, եւ նա ստիպված գնաց եւ ՀՀ նախագահի օրակարգով նստեց բանակցությունների սեղանի շուրջ, համաձայնեց, որ զինադադարի մեխանիզները հաստատվեն. սկզբում Ադրբեջանը տատանվում էր գնալ, թե չգնալ, սակայն ի վերջո համաձայնեց, ինչը, հասկանալի էր, պարտություն է նրանց համար»:  

դիտվել է 10 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am