Վիրավոր Ռուբենին անհրաժեշտ է մեկնել Գերմանիա

Գերմանական` Բոննի համալսարանին կից կլինիկաներից մեկը համաձայնել է կազմակերպել Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով վիրավորված զինծառայող Ռուբեն Առաքելյանի բուժումը: Դրա համար անհրաժեշտ գումարի կեսն արդեն կա, եւ ազգականները սպասում են, որ ստացվի փողի մնացած մասը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել են Ռուբենի ազգականները: ««Էրեբունի» կլինիկայի բժիշկները եւ բուժքույրերը ամեն հնարավորն արեցին Ռուբենի համար, եւ մենք շատ ենք գնահատում նրանց օգնությունը», - նշել են վիրավոր տղայի ազգականները` հավելելով, որ ավելի ճիշտ եւ արդյունավետ կլինի նրա վերականգնումը կազմակերպել Եվրոպայում, որտեղ այդ ոլորտում ավելի մեծ փորձ ունեն, քան Հայաստանում: Գերմանական կլինիկայում ծանոթացել են Ռուբենի փաստաթղթերին եւ խոստացել են կազմակերպել նրա վերականգնումը: Դրա համար պակասող գումարը, Ռուբենի ազգականների խոսքով, խոստացել են մոտ ապագայում փոխանցել Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: Ազգականները հավաստիացնում են, որ ինքը` Ռուբենը, այժմ իրեն լավ է զգում. ինքնուրույն շնչում է, կարող է ուտել եւ ընդհանուր առմամբ պատրաստ է տեղափոխմանը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Երեւանի Ավագանու անդամ Անահիտ Բախշյանը հայտնել է, որ պակասող` 43 հազար եվրո գումարը խոստացել է Ռուբենի հաշվին փոխանցել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Բայց առայժմ այդ գումարը չի փոխանցվել: Հիշեցնենք, որ Ռուբենին օգնելու համար հետեւյալ հաշիվներն են բացվել. ՎՏԲ Բանկ. AMD 16041036866800 USD 16041036866801 EUR 16041036866802 RUR 16041036866803 Ստացող` Անահիտ Մկրտչյան

դիտվել է 21 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am