Լարված իրավիճակ. «Կենտրոն մաքրություն» ՓԲԸ-ի նախկին աշխատակիցները պահանջում են իրենց աշխատավարձը

Այսօր՝ մայիսի 31-ին տևական ժամանակ Երեւանի Կենտրոն վարչական շրջանի աղբահանության եւ սանմաքրման ծառայության «Կենտրոն-մաքրություն» ՓԲԸ-ի մի խումբ նախկին աշխատակիցներ բողոքի ակցիա էին իրականացնում Երևանի քաղաքապետարանի առջև և պահանջում իրենց աշխատավարձը և վերջնահաշվարկը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Կենտրոն մաքրություն» ՓԲԸ-ն դեկտեմբեր ամսին լուծարվել է և լուծարումից հետո աշխատակիցները ստիպված են եղել ազատման դիմումներ գրել: SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում աշխատակիցները ասացին. «Մենք գիշերներով աշխատել ենք, մինչև առավոտ փողոց ենք մաքրել, մեր պարտականությունները անթերի կատարել ենք, երբևէ չենք բողոքել պայմաններից, ցանկացել ենք Երևանի սիրտը՝ Կենտրոն տարածքը, հնարավորության սահմաններում մաքուր պահել՝ հեռացնելով ամեն տեսակի աղբ: Ո՞րն է պատճառը, որ մեր աշխատավարձը չեն տալիս»: Ակցիայի մասնակիցները ցանկանում էին հանդիպել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, սակայն նրանց մոտեցավ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Կոմունալ տնտեսության վարչության Աղբահանության և սանիտարական մաքրման բաժնի պետ Հովհաննես Ահարոնյանը, նրանց հրավիրեց քաղաքապետարան, որպեսզի քննարկեն հարցը և խնդրին տան շուտափույթ լուծում՝ իրենց վերջնահաշվարկը ստանալու համար: «Քաղաքապետարանը իրենց համար դիմումները պատրաստել է և ցանկանում է այնպես անել, որ առանձին-առանձին չդիմեն դատարան: Հիմա կանենք այնպես, որ բոլորը մի փաստաբանով դիմեն դատարան, որ ընկերության՝ աճուրդի հանված գույքի վաճառքից միանգամից իրենց գումարները ստանան: Լուծարվելուց ի վեր վճարվել է գործազուրկ մնացած աշխատողներից մոտ 250-ի աշխատավարձերը և մնացել են մոտ 5 տասնյակը»,-ասաց Հ. Ահարոնյանը: «Կենտրոն մաքրություն» ընկերության աշխատակիցներին դեկտեմբերի 1-ին հայտնել էին, որ իրենք ազատված են աշխատանքից: Ընկերությունը լուծարվել է Երեւանի Կենտրոն համայնքի աղբահանությունը լիբանանյան «Սանիտեկ» ընկերությանը փոխանցելուց հետո:

դիտվել է 34 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am