Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով վկայի ավտոմեքենան նստած անձինք գունատ են եղել. դեմքներն էլ՝ քրտինքով պատված

«Փաստինֆո»ի փոխանցմամբ՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Երրորդմասցի Լյովիկի ու նրա ընկերների սպանության գործով դատական նիստը: Հարցաքննվեց վկա Վահագն Մնացականյանը, ով դեպքից հետո ամբաստանյաներին իր մեքենայով տեղափոխել է մայրաքաղաքի մեկ այլ վարչական շրջան: Վկայի խոսքով՝ ինքն ամբաստանյալներին չի ճանաչում և նրանց տեսել է դեպքից հետո հեռուստացույցով՝ լուրերի ժամանակ: Ըստ վկայի՝ տվյալ ժամանակահատվածում աշխատել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ոչ շատ հեռու գտնվող ավտովերանորոգման կետում, երբ 3 անձ մոտեցել են և խնդրել իրենց հիվանդանոց տեղափոխել, քանի որ նրանցից մեկն իրեն լավ չի զգացել: Վկան չի մերժել, նստել են մեքենան և ուղևորվել «Էրեբունի» ԲԿ, սակայն մինչև ԲԿ հասնելը իրեն խնդրել են այլ ուղղությամբ գնալ. ուղևորվել են դեպի Մասիվ, որտեղ «Մերսեդեսի» սրահի մոտ խնդրել են կանգնել, իջել են, շնորհակալություն հայտնել և մեքենայի մեջ որպես վճար թողել 10 000 ՀՀ դրամ: Վկան պատմեց նաև, որ երբ վերադարձել է իր աշխատավայր, այնտեղ են գտնվել իրավապահները, իսկ նախաքննության ընթացքում ցուցմունք տալու ժամանակ իրեն բազմաթիվ նկարներ են ցույց տվել՝ պարզելու համար արդյոք լուսանկարներում պատկերված անձի՞նք են եղել իր ավտոմեքենան նստողները, թե՝ ոչ, ինչպես նաև ճանաչման գործընթաց է կազմակերպվել: Վկան մեկ անձի ճանաչել է: Վկայի ցուցմունքներում առկա էական հակասությունների պատճառով մեղադրող դատախազ Արամյանի միջնորդությամբ հրապարկվեց նրա նախաքննական ցուցմունքները: Մասնավորապես, ըստ վայի նախաքննական ցուցմունքի՝ 3 անձինք մոտեցել են իր աշխատավայր և հարցրել, թե ում ավտոմեքենան է դրսում կանգնած, ապա խնդրել են իրենց տեղափոխել տվյալ վայրից քիչ հեռու՝ ասելով, որ իրենց ընկերոջ սիրտը վատ է, «մեռնում է»: Ցուցմունքից պարզ դարձավ, որ «մեռնող» անձը Գաստիկ մականվամբ Վահան Հակոբյանն է եղել:   Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 35 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am