Գազի սակագնի 9.3 դրամով էժանացումն առավելագույնն է, որ կարող էր անել «Գազպրոմ Արմենիա»-ն. Վարդան Հարությունյան

«Սպառողների համար բնական գազի սակագնի 9.3 դրամով էժանացումն առավելագույնն է, որ կարող էր անել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը:  Ընկերությունն առաջարկը ներկայացրել է, և, եթե առաջարկը հիմնավոր չլիներ, այստեղ աշխատում են բանիմաց, գրագետ մարդիկ, մասնագետներ, իհարկե հնարավորություն դեպքում իրենք կփոխեին: Դա մաքսիմալն է, որ կարող էինք անել»,-Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ընկերության Վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը: Անդրադառնալով հարցին, որ սահմանին գազի գինն անհամեմատելիորեն էժան է, քան այն վաճառվում է հայաստանաբնակ սպառողներին, ինչ գործոններ են ազդում սակագնի ձևավորման վրա` ընկերության ղեկավարը նշեց. «Վերջնական սակագինը ձևավորվում է` ՀՀ օրենքներին համահունչ: Բազմաթիվ գործոններ են ազդում դրա վրա` պահպանման, շահագործման ծախսերը, ներդրումները, որոնք պետք է արվեն, որպեսզի վաղը, մյուս օրը հետագա սերունդները ունենան հուսալի գազամատակարարման համակարգ: Գազատրանսպորտային համակարգում ունենք 50 տարվա խողովակներ, դրանք մեր պապերի թողած խողովակներն են, ուզում եք` ոչինչ չանե՞նք, ոչինչ չթողնե՞նք մեզանից հետո:Սպառողների համար գազի սակագնի իջեցումը չի ազդի ընկերության շահույթի վրա: Ընկերության շահույթը չի փոփոխվել, ինչպես եղել է նախկին սակագնով, այդպես էլ մնացել է նույնը»-հավելեց նա: Ինչ վերաբերում է ներդրումներին, որոնք ընկերությունը պատրաստվում է կատարել, արդյոք դրանք փոփոխության կենթարկվեն, Հարությունյանը թվային տվյալներ չներկայացրեց` նշելով, որ դրա մասին հանրությունը կտեղեկանա ներդրումային ծրագրի հաստատումից հետո: «Մենք հիմա մշակում ենք մինչև 2030 թվականի գազամատակարարման զարգացման գլխավոր հատակագիծը, այն ներկայացվել է կառավարության հաստատմանը: Այդ ծրագիրը հաստատվելու դեպքում կիմանաք, թե որ տարվա կտրվածքով որքան ներդրում է կատարելու ընկերությունը գազմատակարարման ու գազաբաշխման համակարգի վերազինման համար»,-հավելեց պաշտոնյան: «Եթե ունենանք արտադրական հզորությունների աճ, կունենանք գազի սակագնի նվազում: Քանի որ մեր ծախսերը մնում են հաստատուն, քանակի ավելացումը բերելու է սպառվող գազի ծավալների աճի, հետևաբար`սակագնի նվազման»,- նշեց Վարդան Հարությունյանը և  շեշտեց, որ ընկերությունը պատրաստ է աջակցել ու հատուկ վերաբերմունք ցուցաբերել ներդրողներին: «Ընկերությունը պատրաստ է կանգնել ներդրողների կողքին, եթե լինի համապատասխան առաջարկ, որը կբերի գազի ծավալի կտրուկ ավելացման: Հատուկ վերաբերմունք կցուցաբերենք»: Իսկ թե ինչ է նշանակում «հատուկ վերաբերմունք», Վարդան Հարությունյանն ասաց. «Ուրիշ սակագնով գազ կմատակարարենք, եթե կարողանանք մեծ ծավալի գազի սպառում ապահովել, դրանից կօգտվի ոչ միայն արտադրողը, այլև անհատ սպառողը»,-ավելացրեց նա:    

դիտվել է 14 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am