Կարեն Բաբակեխյանից փորձել են 6 հազար դոլա՞ր շորթել. ինչն է նա նշել իր հաղորդման մեջ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գրավատան տնօրեն Արտակ Գալստյանին, որը, ըստ իրավապահների, կասկածվում է իր տնօրինության տակ գտնվող կայքերի միջոցով՝ «analitik.am», «crimenews.am», «armcrimenews.com», շորթում կատարելու մեջ, կալանավորել են, իսկ նրա փաստաբանը՝ Սուսաննա Սարգսյանը, բողոքարկել է կալանքի որոշումը։ … Մեր տեղեկություններով, Կարեն Բաբակեխյանի հաղորդման մեջ նշված է, որ Արտակ Գալստյանը փորձել է իրենից 6 հազար դոլար շորթել։ Կարեն Բաբակեխյանը հրաժարվեց շփվել մեզ հետ: Հարցին, թե ինչու է հաղորդում տվել, եթե չի ցանկանում բացահայտել հանցագործներին, նա պատասխանեց. «Դրանք միանգամայն տարբեր բաներ են: Ես չեմ ցանկանում խմբագրությունների հետ առնչություն ունենալ»: Մենք այլ հարցեր էլ էինք ուզում ուղղել Բաբակեխյանին, քանի որ նա նախկին ոստիկան է, իսկ մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ կայքերի գործի քննությունը դուրս է գալու ոստիկանության պաշտոնյաների վրա: Համենայնդեպս, որոշ շրջանակում սպասում են, որ այս գործում ոստիկանական հետք է ի հայտ գալու, ինչի մասին ԱԺ ամբիոնից խոսեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Նախապես նա խոստացել էր կայքերի հովանավորների մասին խոսել, բայց անուններ այդպես էլ չհնչեցրեց: …Ի դեպ, Արտակ Գալստյանը մի շրջան մասնակցել է ոստիկանությունում գործող կարգապահական հանձնաժողովի աշխատանքներին՝ որպես «Ֆիդես» ՀԿ-ի ներկայացուցիչ։ Այս ՀԿ-ն ղեկավարում է հենց փաստաբան Սուսաննա Սարգսյանը, որը եւ ժամանակին լիազորել է Արտակ Գալստյանին, որպես «Ֆիդես»-ի իրավաբանական խորհրդի ղեկավար, այս մարմնին անդամակցելու։ Ոստիկանությունից պարզաբանեցին, որ այդ հանձնաժողովը գործել է մինչեւ փետրվար, իսկ այժմ նոր կազմ է ընտրված»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 60 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am