Արծվիկ Մինասյանը արդարացնում է շաքարի մենաշնորհը

«168 ժամ» թերթը գրում է. «Իշխանությունը հաճախ փոխում է մարդկանց: Ավելի շատ փոխում է առավել պարկեշտներին ու արդարամիտներին: Նաեւ նրանց, ովքեր շահեկանորեն տարբերվել են իշխանությունից՝ իրենց մասնագիտական ու այլ հատկանիշներով: Մինչեւ իշխանությանը մաս կազմելու պահը, բնականաբար: Բայց իշխանությունը ձգում է նաեւ պարկեշտներին ու ազնիվներին: Ու եթե այլ պայմաններում դա պետք է միայն ողջունելի լիներ այն առումով, որ իշխանությունն ավելի լավը կդառնար, ապա Հայաստանում ու Հայաստանի նման երկրներում հակառակն է. իշխանության մեջ լինելու համար պետք է հավասարվել իշխանության հավաքական կերպարին: Դա պայման է, որն ընդունելու դեպքում միայն որեւէ մեկը կարող է հայտնվել իշխանության մեջ: Ասվածի լավագույն օրինակը ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանն է: Տարիներ շարունակ դաշնակցական նախկին պատգամավորն աչքի է ընկել իր մասնագիտական որակներով, որոնք կարողանում էր պահպանել անգամ այն ժամանակ, երբ իշխանության հետ հերթական մերձեցման փուլերում ՀՅԴ-ն ցուցաբերում էր իր հերթական, պատմական անսկզբունքայնությունը: Սակայն Էկոնոմիկայի նախարարի` առաջին հայացքից անհրապույր պաշտոնը բավարար եղավ, որպեսզի Արծվիկ Մինասյանը սկզբունքային հարցերում փոխի իր տեսակետը: Պատգամավորական գործունեության ողջ ընթացքում մենաշնորհների ու կոռուպցիայի դեմ անխոնջ պայքար մղած Արծվիկ Մինասյանը, ահա, այսօր հայտարարում է. «Հայաստանի շաքար արտադրող գործարանն այսօր աշխատում է իր հզորության 25-30 տոկոսի չափով: Հիմա հարց է՝ առհասարակ այդ 25-30 տոկոսն էլ չպետք է թույլ տալ, որ աշխատի՞, թե՞ ավելի լավ է՝ դու օրենքով իրեն ճանաչես մենաշնորհ, բայց պայմաններ առաջադրես: Ընդունենք՝ ասես՝ դու պետք է առնվազն 90 տոկոս հզորությամբ աշխատես, դու պետք է ապահովես նվազագույնն այսքան աշխատատեղ, այսքան պետական բյուջեի մուտքեր, պետք է ապահովես թափանցիկություն: Այդ դեպքում, անկախ նրանից, թե ովքեր են սեփականատերերը, գուցե պետությունը նաեւ աջակցի այդ կազմակերպությանը՝ արտահանում կազմակերպի»: Ա. Մինասյանը, իհարկե, չի ասում, թե կառավարությունն արդեն որոշել է Սամվել Ալեքսանյանին օրենքով շաքարավազի բնական մենաշնորհ տրամադրել, ասում է` եկեք այս հարցերը քննարկենք, գուցե ճիշտը դա է: Նա ընդհանրապես Սամվել Ալեքսանյանի անունը չի տալիս` երեւի զգուշացված լինելով, որ այս քննարկման «արդյունավետ» ընթացքի դեպքում հնարավոր է` շաքարավազի մենաշնորհի տիրոջ անվանումը փոփոխվի: Բայց տվյալ դեպքում խնդիրը ոչ թե՝ շաքարավազի շուկան է կամ Սամվել Ալեքսանյանը, այլ այն, թե ինչ կարող է անել պաշտոնը մարդու հետ: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 3 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am