Բարձր եմ գնահատում նաև ԵԺԿ-ի դիրքորոշումը Հայաստանին վերաբերող հարցերի նկատմամբ. Սերժ Սարգսյան

Աշխատանքային այցով Լյուքսեմբուրգում (Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն) գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) 40-ամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովին: Այն վարել է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը: Գագաթնաժողովին մասնակցել են Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկն ու Ժան-Քլոդ Յունկերը, ԵՄ անդամ և Արևելյան գործընկերներ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարները, ովքեր շնորհավորական ուղերձներն են հղել ԵԺԿ հոբելյանի կապակցությամբ` իրենց խոսքում անդրադառնալով կուսակցության անցած ճանապարհին, ձեռքբերումներին, Եվրոպական հարևանության և Արևելյան գործընկերության օրակարգային հարցերին, ԵԺԿ զարգացման ու ամրապնդման հեռանկարին: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միոջոցների հետ կապերի վարչությունից։ Համաեվրոպական քաղաքական ամենամեծ ընտանիքի՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության հիմնադրման 40-ամյակի կապակցությամբ կուսակցությանն ուղերձ է հղել նաև ՀՀ Նախագահը: Նշելով, որ կուսակցությունը տարիներ շարունակ եղել և մնում է եվրոպական ինքնության վերարժևորման կարևորագույն օղակներից և համաեվրոպական առաջընթացի շարժիչ ուժերից մեկը, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ԵԺԿ անդամ քաղաքական ուժերից շատերն այսօր էլ ունեն կարևորագույն դերակատարում եվրոպական բազմաթիվ երկրների քաղաքական գործընթացներում: Ուղերձում ՀՀ Նախագահը առանձնահատուկ նշել է ԵԺԿ նախկին նախագահ, լուսահոգի Վիլֆրիդ Մարտենսի անուրանալի ավանդը կուսակցության հիմնադրման, կայացման և արձանագրած բազմաթիվ հաջողությունների հարցում, նաև նրա ներդրումը և համակողմանի աջակցությունը Հայաստանի՝ եվրոպական մերձեցման գործընթացում և Հայաստանի հանրապետական կուսակցության, ինչպես նաև հայաստանյան երկու այլ քաղաքական ուժերի անդամակցության գործում: Հանրապետության Նախագահը մեծապես կարևորել է միջկուսակցական փոխգործակցությունը ԵԺԿ-ի հետ` եվրոպական քաղաքական մշակույթի տարածման, համաեվրոպական արժեհամակարգի ամրապնդման տեսանկյունից: «Հայ ժողովուրդը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասն է իր անցյալով ու մշակույթով, իղձերով ու նպատակներով, իսկ հայաստանյան կուսակցությունների անդամակցությունը ԵԺԿ-ին բխում է մեր ընդհանուր քրիստոնեական ժառանգությունից, ինչպես նաև հիմնարար ազատությունների, ժողովրդավարության և մարդու իրավունքների սկզբունքներին համատեղ հանձնառությունից: Այս առումով հատկանշական է նաև ՀՀԿ-ի երիտասարդական և կանանց կազմակերպությունների անդամակցությունը ԵԺԿ-ի համապատասխան կազմակերպություններին: Բարձր եմ գնահատում նաև ԵԺԿ-ի դիրքորոշումը Հայաստանին վերաբերող հարցերի նկատմամբ տարբեր եվրոպական կառույցներում, ինչպես նաև խորհրդարանական հարթակներում: Մեծ է եղել ԵԺԿ-ի աջակցությունը Եվրոպական միության հետ մեր հարաբերությունները զարգացնելիս: Դրանք այսօր հասել են մի նոր՝ կարևոր ու պատասխանատու հանգրվանի: Արդեն մեկնարկել են բանակցությունները Հայաստան-Եվրամիություն նոր համապարփակ իրավական փաստաթղթի շուրջ, որը կարտացոլի մեր հարաբերությունների բնույթն ու կուրվագծի փոխշահավետ համագործակցության նոր ուղղությունները: Վստահ եմ, որ այս նոր փաստաթուղթը կյանքի կոչելու հարցում ևս ԵԺԿ-ն մեր կողքին կլինի»,-նշել է ՀՀ Նախագահն իր շնորհավորական ուղերձում և վստահություն հայտնել, որ այսուհետ ևս ԵԺԿ ընտանիքը, նախագահ Դոլի բազմահմուտ ղեկավարությամբ, կշարունակի կենսագործել կուսակցության հիմնարար արժեքներից բխող իր առաքելությունը:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am