Վթարի հեղինակը ճանաչված ակնաբույժ Մալայանի աղջիկն է. տեսանյութ

Այսօր` մայիսի 30-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն է մեղայականով ներկայացել Երևան քաղաքի Պուշկինի փողոցի 40 շենքի բնակիչ, 42-ամյա Ելենա Մալայանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ավագ քննիչ Արգիշտի Տոնոյանին հայտնել է, որ մայիսի 28-ին ժամը 15:30-ի սահմաններում իր անվամբ հաշվառված և իր կողմից վարած Volkswagen մակնիշի 70 CA 070 համարանիշի ավտոմեքենայով Կիևյան փողոցից դեպի Օրբելի եղբայրների փողոց մտնելիս` թիվ 67 հասցեի դիմաց բախվել է կայանված վիճակում գտնվող մի քանի ավտոմեքենաների: Գ Շամշյանի տեղեկություններով` Ե. Մալայանը աշխատում է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում` որպես լազերային բաժանմունքի վարիչ, ով քննչական բաժնում հայտնել է նաև, թե վթարի հետևանքով իր ինքնազգացողությունը վատացել է ու քանի որ գտնվել է ստրեսային վիճակում` ավտոմեքենան թողել և հեռացել է դեպքի վայրից: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 28-ին, ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Օրբելի փողոցում՝ թիվ 67 շենքի դիմաց, Nissan մակնիշի 70 UA 070 համարանիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված 23-ամյա Նորայր Խաչատրյանի վարած Audi մակնիշի 34 OZ 001 համարանիշի, 55-ամյա Մարինա Ավետիսյանի վարած Mitsubishi մակնիշի 31 LO 474 համարանիշի, 31-ամյա Կարո Մկրտչյանի վարած Fiat մակնիշի 31 OR 001 համարանիշի, 36-ամյա Դավիթ Ավդալյանի վարած Mercedes մակնիշի 24 UO 988 համարանիշի, 28-ամյա Արմեն Մայիլյանի վարած Nissan մակնիշի 34 MN 951 համարանիշի և 32-ամյա Դավիթ Հովակիմյանի վարած Nissan մակնիշի 34 PF 053 համարանիշի ավտոմեքենաներին: Բախման հետևանքով Aud մակնիշի ավտոմեքենայի վարորդ Նորայր Խաչատրյանը տեղափոխվել էր Էրեբունի բժշկական կենտրոն: Nissan մակնիշի 70 UA 070 համարանիշի վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի: Վթարի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի աշխատակիցները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է ավագ քննիչ Արգիշտի Տոնոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դտավճռով:

Տեսանյութ

դիտվել է 15 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am