Աշտարակի ոստիկանները բացահայտել են երեխայի առքուվաճառքի արտառոց դեպք. հայտնաբերվել են մայրը, գնորդը, միջնորդն ու երեխան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 30-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի աշխատակիցները իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ոստիկանության Աշտարակի բաժին են հրավիրել Արագածոտնի մարզի Արուճ գյուղի բնակչուհի, 36-ամյա Ալլա Կարապետյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացել, որ վերջինս կասկածվում է երեխայի առքուվաճառք կատարելու մեջ: Գ . Շամշյանի տեղեկություններով՝ այս տարվա ապրիլի 9-ին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ծննդատանը Ա. Կարապետյանը ծննդաբերել է աղջիկ երեխա, որից հետո Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Աբելյան փողոցի բնակչուհի, 57-ամյա Գոհարիկ Խաչատրյանի միջոցով իր նորածնին վաճառել է 5 հազար ԱՄՆ դոլարով՝ Արարատի մարզի Տափերական գյուղի բնակչուհի, 37-ամյա Քրիստինե Կիրակոսյանին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ 3 հազար ԱՄՆ դոլարը Ք. Կիրակոսյանը տվել է երեխայի մորը՝ Ալլային, իսկ 2 հազար ԱՄՆ դոլարը՝ միջնորդին՝ Գ. Խաչատրյանին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Խաչատրյանն աշխատում է «Արամյանց» բժշկական կենտրոնի գինեկոլոգիայի բաժանմունքում՝ բուժքույր, իսկ երեխան գնած Ք. Կիրակոսյանն աշխատում է Տափերական գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես մանկավարժ: Աշտարակի ոստիկանները օպերատիվ տվյալներն ստանալիս տևական ժամանակ հսկայական աշխատանքներ են կատարել՝ ճշտելու երեխայի մոր, միջնորդի և գնորդի բնակության վայրերն ու տվյալները և Աշտարակի հետաքննչական բաժանմունքում հետաքննիչ Սուրեն Մայիլյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ քննչական բաժնում կհարուցվի քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 168 հոդվածի 1-ին մասի (խմանքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը) հատկանիշներով: Նշված արարքի համար սահմանված է ազատազրկում՝ 2-5 տարի ժամկետով: Նշված հանցագործությունը բացահայտելու համար ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ռոման Կիրակոսյանի որոշմամբ ստեղծվել են օպերատիվ խմբեր՝ մարզի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արմեն Իսրայելյանի, Աշտարակի ոստիկանապետ Արմեն Մելոյանի և օպերգծով տեղակալ Մուրադ Ոսկանյանի գլխավորությամբ: Օպերատիվ խմբերում ներգրավված են եղել նաև հետաքննիչները, տեղամասային տեսուչներն ու քրեական հետախույզները: Նշված 3 անձինք ստորագրությամբ բաց են թողնվել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան վաճառած մայրը սոցիալապես անապահով է ու հավանաբար մյուս երեխաների սոցիալական խնդիրները լուծելու պատճառով էլ ստիպված դիմել է ծայրահեղ այդ քայլին, որպեսզի կարողանա պահել մյուս 3 մանկահասակ երեխաներին՝ 2 տղաներին և աղջկան: Երեխային վաճառած մայրը՝ 36-ամյա Ալլա Կարապետյանը Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի r

դիտվել է 80 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am