Հռոմի պապը կգտնի Հայաստան, որը նայում է դեպի ապագան. դեսպան Միքայել Մինասյանի հարցազրույցը

«Ռադիո Վատիկան» ռադիոկայանի հայկական ծրագիրն անցած կիրակի նշել է իր ստեղծման 50-ամյակը. 1966 թվականի մայիսի 29-ին հեռարձակվեց հայերենով առաջին հաղորդումը՝ կարդինալ Գրիգոր Պեդրոս XV Աղաջանյանի շնորհիվ։ Այս տարիներին այն ողջ աշխարհի հայերին է հասցրել Աստծո խոսքը, անգամ այնտեղ, որտեղ այն արգելված է եղել, ինչպես կոմունիստական երկրներում: Պատրաստվում է  Հռոմի պապի առաջիկա այցը Հայաստան, որը տեղի կունենա հունիսի 24-26-ը: Հայկական ծրագրի պատասխանատու Ռոբերտ Աթարյանն այդ այցի ակնկալիքների վերաբերյալ զրուցել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպան Միքայել Մինասյանի հետ: Միքայել Մինասյանը նշել է, որ ոչ միայն Հայաստանում ապրող, այլև աշխարհասփյուռ հայերը մեծ ուրախություն են զգում Հռոմի պապի այդքան սպասված այցի առթիվ, որը կկայանա հունիսի վերջին: Նա նշել է, որ ողջ հայ ժողովուրդն անհամբերությամբ է սպասում Ֆրանցիսկոս պապի այցին՝ իր խորին հարգանքը և երախտիքը հայտնելու այն ջերմ վերաբերմունքի համար, որը մշտապես ցույց է տվել Պապը հայ ժողովրդի հանդեպ։ -Ինչպիսի՞ Հայաստան կգտնի Պապը: -Այսօր Հայաստանը երիտասարդ և դինամիկ պետություն է, որն այս տարի նշում է Խորհրդային Միությունից անկախության 25-ամյակը: Երիտասարդ՝ որպես պետություն, բայց հնագույն պատմությամբ, որին Հայաստանն առերեսվում է վստահությամբ և որի վրա կառուցում է իր ինքնության ուժը, որն այնքան անհրաժեշտ է այսօրվա գլոբալացված աշխարհում: Պապը կգտնի Հայաստան, որը նայում է ապագային, Հայաստան, որը փորձում է հաղթահարել պլանային տնտեսության բարդ ժառանգությունը և շեշտը դնում է տեխնոլոգիաների վրա՝ կենտրոնանալով կրթության վրա: Հայաստան, որն անցյալում կրելով բազում ցավեր, ցանկանում և ձգտում է խաղաղության, հատկապես՝ մեր տարածաշրջանում: -Ինչպիսի՞ն է աշխարհաքաղաքական իրավիճակն այսօր տարածաշրջանում: -Իմ վերջին խոսքը վերաբերում էր հենց իրավիճակին տարածաշրջանում, որտեղ ապրում ենք: Այն, ինչ շատ տարիներ առաջ կհամարվեր վատագույն մղձավանջը, այսօր, ցավոք, դարձել է իրականություն: Հայաստանը բախվում է մի շարք մարդասիրական աղետների, որոնք ի հայտ են եկել Միջին Արևելքի և Կովկասի տարածաշրջաններում։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը տարիներ շարունակ ապրել է 1994 թվականին հաստատված հրադադարի խախտումների ողբերգությունը, հարձակման է ենթարկվել միջազգային հանրության լռության ֆոնին: Դրվագները, որոնց մենք ականատես եղանք, ցավոք, չեն կարող չհիշեցնել մեր բնակչությանը 100 տարի առաջ Անատոլիայում տեղի ունեցած դեպքերի մասին, խոսքս վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, կամ այն ամենին, ինչ դեռ այսօր շարունակում է տեղի ունենալ Միջին Արևելքի անհետացման եզրին գտնվող քրիստոնյա համայնքների հետ: Հայաստանը վերջին տարիներին նաև իր հողի վրա ընդունել է քրիստոնյա սիրիացիներին՝ մեր հնարավորությունների սահմաններում: Քրիստոնյա աշխարհի հետ համերաշխությունը և մեր երկրներում խաղաղությունն այն հարցերն են, որոնք կքննարկվեն Հռոմի պապի հետ նրա՝ Հայաստան այցի ընթացքում, և միասին աղոթք կհնչեցվի ավելի լավ աշխարհ ունենալու հստակ հանձնառության համար:  

դիտվել է 37 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am