Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին լարված վիճակ է. ArmLur.am

Այս պահին Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհը փակ է: Այս հատվածում լարված իրավիճակ է: ArmLur.am-ին քաղաքացիները հայտնեցին, որ ստեղծված իրավիճակի պատճառը ավտոճանապարհահատվածի անբարեկարգ և աներթևեկելի պայմաններն են: Կայքին հայտնի դարձավ, որ հավաքվածների մեջ են Վարդենիկ, Ծովինար և այլ համայնքների բնակիչներ, որոնց փոխանցմամբ՝ ավելի քան 30 ավտոմեքենա այս պահին փակել է ճանապարհը. « Շտապ օգնության ավտոմեքենաները հրաժարվում են գալ այստեղ, ասում են՝ հիվանդը կմնա մեր վրա, էդ ճամփով հրաժարվում ենք գալ: Անգամ խանութների առաքիչներն են հրաժարվում գալ, ու այստեղի բոլոր խանութները դատարկվել, փակվել, չեն գործում»: ArmLur.am-ի այն հարցին, թե ինչ քայլերի են դիմելու, եթե սպառիչ պատասխան չստանան, մեր զրուցակիցները պատասխանեցին, որ կմնան այնքան, մինչև հարցի լուծման պատասխան չստանան. «Պետք լինի, երեք օր էլ կմնանք, առավոտից իրիկուն կմնանք էստեղ: Արդեն քանի՞ տարի է՝ այս վիճակն է: Ռազմավարական նշանակության ճանապարհ է, պատերազմական վիճակ է, նորմալ ճանապարհ չկա»,- վրդովված շարունակեցին քաղաքացիները: Վերջիններս հայտնեցին, որ տեղում է Մարտունու ոստիկանապետ Կարեն Սերոբյանը, ով քաղաքացիներին ասել է, թե մասնակիցներից 2-3 հոգու հետ պատրաստ է առանձնազրույց ունենալ և որևէ բան որոշել: Բնակիչները, սակայն, հրաժարվել են առաջարկից՝ ասելով, որ ամեն անգամ ընդառաջելով՝ խնդիրը մշտապես ետին պլան է մղվել:  

դիտվել է 41 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am