Տավուշի մարզի դատախազի տեղակալն անսթափ վիճակում չի գտնվել. պնդում է Գլխավոր դատախազությունը

Տավուշի մարզի դատախազի տեղակալ Հայկանուշ Բաղդասարյանը պատահարի պահին չի գտնվել անսթափ վիճակում, և պատահարը նրա անզգուշության հետևանքն է, որից որևէ անձ չի տուժել: «Փաստինֆո»-ի լրագրողի հարցին ի պատասխան այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից՝ տեղեկացնելով, որ դա պարզվել է ՀՀ գլխավոր դատախազությունում Տավուշի մարզի դատախազի տեղակալի մասնակցությամբ 2016թ. մայիսի 21-ին տեղի ունեցած պատահարի հանգամանքների ուսումնասիրությամբ: Ըստ Հանրային կապերի բաժնի, ուսումնասիրությամբ հաստատվել է նաև, որ Իջևանի անտառտնտեսության տնօրենի կողմից կազմակերպված հյուրասիրության մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների, Տավուշի մարզի դատախազի տեղակալը մայիսի 21-ին Իջևան-Դիլիջան ավտոմայրուղուն հարակից գտնվող «Ոսկե ձկնիկ» կոչվող նորաբաց ռեստորանում (որը ճանապարհի կողմից ունի արհեստական լիճ) զվարճանալուց հետո հարբած վիճակում իր «Նիսսան տեանա» մակնիշի 01 OP 077 համարանիշերի ավտոմեքենայով հայտնվել է լճում: Baxdasaryan-dataxaz Տավուշի մարզի դատախազ Արմեն Մարուխյանի հրավերով Տավուշի մարզ են գնացել ՀՀ գլխավոր դատախազության նախաքննության և հետաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության դատախազները, այդ թվում դատախազ Մամիկոն Մարտիրոսյանը, խնջույքին ներկա են գտնվել նաև ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիայի և ապօրինի անտառհատումների դեմ պայքարի վարչության դատախազները: Հյուրասիրությունը կազմակերպել է Իջևանի անտառտնտեսության տնօրեն Սուրեն Մանուկյանը: Ըստ մամուլի հրապարակումների, դեպքի օրը պատահարը չի գրանցվել, վարչական վարույթ չի հարուցվել ու դեպքից անմիջապես հետո պաշտոնյայի խմածությունը չի ստուգվել: Baxdasaryan-dataxaz

դիտվել է 163 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am