Հայաստանի ռուսական ռազմակայանում ծառայության անվտանգության համալիր պարապմունքներ են անցկացվել. տեսանյութ

Հայաստանի ռուսական ռազմակայանում ուսուցման ամառային շրջանի սկսվելուց առաջ անցկացվել են համալիր պարապմունքներ՝ նվիրված առօրյա գործունեության պայմաններում և մարտական պատրաստության պարապմունքներում անվտանգության պահանջների կատարմանը: «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Սիվերսկի զինվորական ավանում անցկացված պարապմունքներում ներգրավվել են Գյումրիի և Երևանի կայազորների 2 հազարից ավելի զինծառայողներ և քաղաքացիական անձնակազմի անդամներ: Ուսումնամեթոդական միջոցառումների իրազննականությունն ապահովելու համար գործի են դրվել 500-ից ավելի զինծառայողներ և շուրջ հարյուր միավոր ռազմական տեխնիկա: Պարապմունքների անցկացման հիմնական նպատակներից մեկը զինծառայողներին գործնական ու տեսական գիտելիքներ տալն էր առաջադրանքների կատարման ընթացքում անվտանգության միջոցները պահպանելու հարցում: Միավորումում կազմակերպվել են 15 ուսումնական մասնագիտացված տեղեր, որոնցից յուրաքանչյուրում հմուտ հրահանգիչներն ու հատուկ պատրաստություն անցած սպաները զինծառայողներին անվտանգության հիմունքներն են ուսուցանել առօրյա գործունեության մեջ և պահակային, ներքին ու կայազորային ծառայություններ կատարելիս, ինչպես նաև մարտական պատրաստության պարապմունքներում: Բացի հիմնական ծրագրից, անցկացվել են ավտոմեքենաների և զրահատանկային անվավոր ու թրթուրային ռազմական տեխնիկայի «էքստրեմալ» վարման հիմունքների ուսումնասիրման պարապմունքներ:

դիտվել է 3 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am