Ապրիլյան դեպքերը ՀՀ դիվանագիտության անհետեւողական ու անհեռատես քաղաքականության արդյունքն էին

ԱԺ-ում 2015թ. պետական բյուջեի կատարողականի քննարկմանը, երբ ներկայացվում էր ՀՀ Արտաքին գործերի նախարարության ծախսերը,  ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ապրիլյան դեպքերը ՀՀ դիվանագիտության անհետեւողական ու անհեռատես քաղաքականության արդյունքն էին: Նա ուներ բազմաթիվ հարցեր՝ ուղղված նախարար Էդվարդ Նալբանդյանին. «Հարցերից մեկը վերաբերում է Ռամիլ Սաֆարովին, որի գործողություններին համարժեք արձագանք չենք տրվել:  Ինչպես նաեւ՝ մի քանի տարի է՝ ԵՄ համագործակցության ուղղությամբ քայլեր ենք կատարում, սակայն մի գիշերում մտանք ԵՏՄ, ու հիմա տեսանք, որ այս միությունը ոչ միայն անվտանգության հարց չի լուծում, այլեւ ավելի սրել է»: Պատգամավորը խոսեց նաեւ Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռի խոցմանը շփման գծում. «ՀՀ իշխանությունները հայտարարում էին, թե հայկական կողմը համարժեք պատասխան կտա, մինչ օրս չենք տեսել դա: Բացի այդ, ՀՀ-ն շարունակում է հետեւողականորեն բանակցել Ադրբեջանի հետ ԼՂՀ վերաբերյալ ի հեճուկս նրա, որ ԼՂՀ-ն չկա բանակցային ֆորմատում, քանի որ Ադրբեջանը չի համաձայնվում: Արդյոք չե՞ք կարծում, որ հայկական դիվանագիտությունը չկարողացավ կասեցնել Սարսանգի ջրամբարի վերաբերյալ ԵԽԽՎ բանաձեւի ընդունումը ու նաեւ ապրիլյան պատերազմական գործողությունները տեղի ունեցան հենց դրա կողքին: Դիվանագիտական պարտություն եմ համարում նաեւ ԵՏՄ վարչապետների հանդիպման չեղարկումը Երեւանում ու, ըստ էության, մենք հարմարվողական դիրք ունեցանք: Նաեւ ուզում եմ իմանալ՝ երկու հարյուր միլիոն դոլար վարկի զենքը ՌԴ-ից դեռ չի՞ հասել ու դեռ պետք է քննարկենք, թե ինչ որակի զենք է ՌԴ-ն առաջարկում, մինչդեռ դեռ չենք լսել, որ Ադրբեջանը որակի, քանակի կամ ժամկետների հետ կապված խնդիրներ ունենա ՌԴ հետ: ՀՀ անհետեւողականությունը այս բոլորին հարցերին առնվազն այն հիմքերից մեկն էր, որ հանգեցրեց պատերազմի»: Նախարար Նալբանդյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ, այլ ոչ թե հարց տվեց. «Ձեր ասածները բազմիցս ենք լսել: Ես համաձայն չեմ ձեր դիտարկումների հետ, որոնք հնչում են, այսպես կոչված, դիվանագետների կողմից: Մարդկության հազարավոր պատմության ընթացքում պարզ է դարձել մի բան՝ դիվանագիտական հաջողված կողմը պատերազմ չի սկսում, պատերազմում է ձախողվածը: Ռամիլ Սաֆարովի հետ կապված միջազգային հանրության կողմից կուզենայինք, որ ավելի ուժեղ արձագանքներ լինեին, սակայն չկար մի կազմակերպություն, որ զբաղվում էր մարդու իրավունքներով, որ չարձագանքեր:  ԵՄ հետ բանակցված մասով մենք պատրաստ էինք համաձայնագիր կնքել, սա ես հրապարակային եմ ասում: Այժմ ԵՄ միջեւ վիզային ռեժիմի հեշտացմանն ուղղված քայլեր ենք կատարում»: Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ ուզում է անկեղծանալ ու ասաց, որ ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի բոլոր աշխատանքային փաստաթղթերում կա այն կետը, որ ԼՂՀ-ն պետք է մասնակցի բանակցություններին ու առանց նրա հնարավոր չէ որեւէ քայլ անել. «Ինչ վերաբերում է ՌԴ-ից արագացված ձեւով զենքի ձեռք բերման պայմանավորվածություններին, ապա չեմ կարծում, որ ավելի էմոցիոնալ հայտարարությունները կօգնեն այդ գործընթացը ավելի արդյունավետ դարձնելուն: Սարսանգի ջրամբարի վերաբերյալ ԵԽԽՎ բանաձեւն իրավական առումով որեւէ ազդեցություն չէր կարող ունենալ. բանակցող կողմերի համար դրանք նշանակություն չունեն ընդհանրապես, ու այն երբեւէ չի արծարծվել եռանախագահների կողմից»:  

դիտվել է 6 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am