Հայաստանը «միջուկային զենք» ունի 1970 թվականից. ինչու է աղմկում Ալիեւը

  Պատգամավոր Հրանտ Բագրատյանը գտնում է, որ միջուկային զենք ունենալու մասին իր հայտարարությունը զսպող ուժ ունի Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմատենչ գործողությունների համար: Իսկ այդ զենքը Հայաստանն ունեցել է 1970 թվականից: Հայաստանի «միջուկային» հնարավորությունների ու դրա շուրջ առաջացած արձագանքների մասին զրուցեցինք պատգամավորի հետ: - Պարոն Բագրատյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւըմայիսի 23-ին Ստամբուլում ՄԱԿ-ի Համաշխարհայինհումանիտար գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է, որՀայաստանը «կեղտոտ բոմբ» ունի, որ միջազգայինհանրությունը պետք է արձագանքի դրան ու դադարեցնի«Հայաստանի կողմից սպառնացող միջուկային վտանգն ուշանտաժը»: Փաստորեն միջուկային զենք ունենալունվերաբերող Ձեր հայտարարությունը նման արձագանք ունեցավ,եւ Ադրբեջանի ղեկավարները կոչ են անում պատժելՀայաստանին: - Բայց ինչո՞ւ պատժել, Հայաստանը նման «միջուկային զենք» ունի 1970  թվականից: Այդ ինչո՞ւ Ադրբեջանը 46 տարի հետո որոշեց, որ դրա համար պետք է Հայաստանին պատժել: - Պատերազմական օրերին Ձեր այդ հայտարարությունը կարծեսթե պատճառ դարձավ դրա համար: - Դե, եթե պատճառ եղավ եւ Ադրբեջանը խելքի եկավ ու պատերազմը կանգնեցրեց, ուրեմն դա շատ լավ է: - Կարծում եք, հրադադարը Ձեր այդ հայտարարությա՞նարդյունքում եղավ: - Դուք եք ասում։ Եվ ոչ միայն դուք: - Բայց չէ՞ որ Հայաստանի եւ Ադրբեջանի Զինված ուժերիգլխավոր շտաբների պետերը դրա համար հրավիրվեցինՄոսկվա: Այսինքն, այդ հանդիպումը հրադադարի համար մեծնշանակություն չունեցա՞վ: - Ես չգիտեմ, ես չասացի, թե ՌԴ-ում տեղի ունեցած հանդիպումը նշանակություն չի ունեցել: - Կարծում եք, Ադրբեջանն իսկապե՞ս մտահոգված է, թեբարձրացրած աղմուկը պարզապես սադրանք է՝ ուղղվածմիջազգային հանրությանը, ու այդպիսով այդ երկրիղեկավարները հարցը շահարկում են ընդդեմ Հայաստանի: - Բոլորը՝ թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան պետք է հստակ հասկանան մի բան, որ մեզ հետ պետք է բարեկամներ լինեն: Ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան Հայաստանին չեն կարող պատժել, չեն կարող մտնել մի գյուղ ու կոտորած սարքել, չեն կարող կրկնել 1915 թվականն այն պարզ պատճառով, որ մեր երկիրը մի քանի տասնամյակ ի վեր կարող էր շատ հանգիստ իրենց դեմ օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ, եթե մեր առջեւ դրվի լինել-չլինելու հարցը: - ՀՀ փոխարտգործնախարար Աշոտ Հարությունյանն էլԹուրքիայում նույն գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է,որ Հայաստանը չունի միջուկային զենք: - Փոխարտգործնախարարի ասածների վերաբերյալ կոմենտների համար դիմեք իրեն: - Չե՞ք կարծում, որ Ձեր հայտարարության արդյունքումմիջազգային կառույցները, օրինակ, էներգետիկ ոլորտըվերահսկող ՄԱԳԱՏԵ-ն կգա Հայաստան ու կսկսեն միջուկայինզենք որոնել: - Դուք նույնիսկ չեք հասկանում, թե ինչ եք հարցնում: Հայաստանի միջուկային պոտենցիալը գտնվում է ՄԱԳԱՏԵ-ի վերահսկողության տակ: - Ամեն դեպքում միջազգային քաղաքական կառույցներիցնույնպես մտահոգություններ են հնչում: Մանրամասները՝ armtimes.com-ում

դիտվել է 30 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am