Շատ վտանգավոր է այդպիսի քաղաքականության շարունակությունը. Փաշինյանը Նալբանդյանին

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը 2015-ի պետբյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկումների ժամանակ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթից հետո հայտարարեց, որ Ռուսաստանից զենքի մատակարարումների համար 200 միլիոն դոլարի վարկային պայմանագիրը դեռ ամբողջովին իրականացված չէ: «Դեռ պետք է քննարկել, թե ինչ որակի զենք է մեզ առաջարկում Ռուսաստանը: Մյուս կողմից էլ վերջին տարիներին մենք երբեւէ չենք լսել,որ Ադրբեջանը Ռուսաստանից զենք գնելիս նման խնդիրներ ունենա՝ մատակարարումների որակի, ժամկետների ու ծավալների առումով»,- նշեց նա: Այնուհետև ԱԺ պատգամավորը հիշեցրեց ԵՄ-ի հետ տարիներ շարունակ վարվող բանակցությունները եւ մեկ օրում ԵՏՄ-ին անդամակցելու որոշումը, որը պատճառաբանվեց անվտանգության երշխիքների հետ, ինչպես նաեւ 2014 թվականի հայկական ուղղաթիռի խոցումը շփման գծում, երբ ասվում է, որ հայկական կողմը համարժեք պատասխան կտա, Հայաստանը շարունակում է հետեւողականորեն բանակցել Ադրբեջանի հետ ԼՂ հակամարության կարգավորման վերաբերյալ՝ ի հեճուկս այն փաստի, որ Ղարաբաղը բանակցություններից դուրս է մղված, Հայաստանի պետական մարմինները միայն վերջին մեկ ամսվա ընթացքում գլխի ընկան, թե Սարսանգի ջրամբարի վերաբերյալ ԵԽԽՎ-ում ընդունված բանաձեւն ինչ վտանգներ է բերում, ԵՏՄ կառավարության անդամների հանդիպման ամոթալի չեղարկումը Երեւանում,  եւ այն, որ Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը բազմից հայտարարել են, որ ռազմական գործողությունների ծավալման դեպքում կճանաչվի ԼՂ անկախությունը: «Ապրիլյան 4-օրյա պատերազմը, 94 զոհ եւ ձեր իսկ խոստովանությամբ 8 հարյուր հեկտար կորսված տարածք: Ես ուզում եմ հասկանալ՝ մեր իշխանության լայնածավալության մասին պատկերացումն ինչպիսի՞ն է: Այսինքն՝ ի՞նչ պետք է լիներ, որ գնահատվեր որպես լայնածավալ: Ընդ որոմ՝ ես չեմ քննում ճիշտ է ընդունումը, թե սխալ, ես ասում եմ, ես խոսում եմ ընդամենը հայտարարությունների եւ անհետեւողականության մասին, որն իմ կարծիքով Ադրբեջանին որոշակի վստահություն է ներշնչում: Արդյո՞ք չեք կարծում, որ այս կոնկրետ դեպքերով  Հայաստանի անհետեւողականությունը առնվազն մեկն էր այն կարեւորագույն պատճառներից, որ հանգեցրեց չորսօրյա պատերազմի, եւ չե՞ք կարծում, որ շատ վտանգավոր է այդպիսի քաղաքականության շարունակությունը»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը:  

դիտվել է 5 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am