Մայրաքաղաքում կարմիր գծերով եզրագծված կայանատեղիները ո՛չ մուտք ունեն, ոչ էլ ելք

Որքան էլ տարիներ շարունակ վարորդները բարձրաձայնում են մայրաքաղաքի փողոցներում կարմիր եզրագծումներով կայանատեղիների բիզնեսով զբաղվող «Փարքինգ սիթի սերվիս» ընկերության անօրինականությունների մասին, իրավասու կառույցները որեւէ միջոց չեն ձեռնարկում ընկերությանը պատասխանատվության ենթարկելու համար: Ինչպես հավաստիացնում է «Փարքինգ սիթիի» կամայականությունների դեմ պայքարող վարորդներից մեկը` ՍԵՐԳԵՅ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ, ընկերությունը շարունակում է նորանոր խախտումներ թույլ տալով ընդլայնել իր բիզնեսը` «ռեկետի» ենթարկելով վարորդներին, իսկ փոխարենը որեւէ ծառայություն չմատուցելով նրանց: Սերգեյ Ղահրամանյանը պարզել է, որ Երեւանի քաղաքային համայնքում ավտոկայանատեղիներ կազմակերպելու մասին քաղաքապետարանի որոշումն արգելում է համայնքային սեփականություն համարվող ընդհանուր օգտագործման փողոցներում եւ հրապարակներում կազմակերպել ավտոկայանատեղիներ, եթե երթեւեկությունն իրականացվում է յուրաքանչյուր ուղղությամբ մեկական գոտիով: Ինչ վերաբերում է ավելի լայն եւ մի քանի երթեւեկելի գոտիներ ունեցող փողոցներում կայանատեղիներ կազմակերպելուն, ապա այս դեպքում օրենքը որոշակի սահմանափակումներ է նախատեսում: Օրենքով ավտոկայանատեղի է համարվում այն տարածքը, որը հստակ եւ անվտանգ մուտք եւ ելք ունի, չի սահմանափակում փողոցի ընդհանուր երթեւեկությունը: Մինչդեռ մայրաքաղաքում կարմիր գծերով եզրագծված կայանատեղիները ո՛չ մուտք ունեն, ոչ էլ ելք, եւ հաճախ մեքենան այդ տարածքներից դուրս բերելիս վթարային իրավիճակներ են ստեղծվում: Այդ կայանատեղիները նաեւ ապահով չեն գծերից այն կողմ կանգնած մեքենաների համար, քանի որ շատ մոտ են փողոցի երթեւեկող հատվածին, եւ շարժվող մեքենաներն անզգուշաբար կարող են վնասել դրանք: Իսկ «Փարքինգ սիթի սերվիսը» որեւէ երաշխիք չի տալիս վարորդներին, որ իրենց մեքենաներն անվնաս կմնան: Հետեւաբար հարց է ծագում. ինչի՞ համար են ընկերության սեփականատերերը պահանջում վճարել վարորդներին, եթե գումարի դիմաց որեւէ ծառայություն չեն մատուցելու: Ի դեպ, շատ կասկածելի է նաեւ այն հարցը, թե որքանո՞վ են վերահսկվում կայանած մեքենաներն ընկերության կողմից, քանի որ շատ կայանատեղիներում անգամ հսկող տեսախցիկներ տեղադրված չեն: Քիչ չեն այն դեպքերը, երբ մեքենաներից մասեր են գողացել, իսկ ընկերությունը վարորդներին համապատասխան տեսագրություն չի տրամադրել: Իսկ այն, որ կարմիր գծերը եւ դրանց սահմաններից ներս կանգնած մեքենաները սահմանափակում են փողոցի ընդհանուր երթեւեկությունը` զբաղեցնելով դրա 30 տոկոսը, ակնհայտ է: Հետեւաբար անգամ թույլատրելի փողոցներում եղած կայանատեղիներն օրենքների կոպիտ խախտումով են գործում: Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 38 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am