10 ֆունկցիա և կարգավորում, որոնք ձեր iPhone-ն ավելի պաշտպանված են դարձնում

Ձեր iPhone-ում այնքան ինֆորմացիա է պահվում, որ այլ անձանց մոտ հայտնվելու դեպքում նրանց ձեռքում կհայտնվի ձեր ողջ կյանքը՝ լուսանկարներ, նամակագրություն, գաղտնաբառեր, վճարման մասին տեղեկություններ: iOS համակարգը վատ պաշտպանություն չունի, սակայն մի քանի խորհուրդների հետևելով՝ կարող եք ձեր հեռախոսն ավելի պաշտպանված դարձնել: 1. Գաղտնաբառ դրեք արգելափակման համար: Սա պաշտպանության առաջին քայլն է, որը շատ կարևոր է: Առանց դրա iPhone-ը չի կարելի օգտագործել, նույնիսկ միացնել համակարգչին: Մտածեք բարդ կոմբինացիա, որը կազմված կլինի նվազագույնը 6 թվից: 123456, 5525… խուսափեք նման գաղտնաբառեր ընտրելուց: 1 2. Touch ID մի օգտագործեք: Այն չի փոխարինում գաղտնաբառին, այլ լրացնում է այն: Touch ID-ն հարմարավետություն է, իսկ հարմարավետությունը միշտ զիջում է անվտանգությանը: Կենսաբանական սենսորին, որը միացված է հեռախոսի մեջ, շատ հեշտ է խաբել: 2 3. Միացրեք «Find iPhone»-ը: Եթե կորցնեք հեռախոսը, կամ այն գողանան, այս ֆունկցիան կօգնի գտնել այն և կմեծացնի վերադարձնելու հնարավորությունները: Նվազագույնը սրա միջոցով կարող եք վերացնել ձեր բոլոր տվյալները, եթե նույնիսկ հնարավոր չլինի վերադարձնել հեռախոսը: 3 4. Սահմանափակեք ֆունկցիաներն արգելափակված ժամանակ: Եթե այս ֆունկցիան միացած եք թողնում, օտարները կարող են տարբեր տեղեկություններ ստանալ հեռախոսից: Որքան քիչ ինֆորմացիա ցույց տա հեռախոսը, այնքան լավ: 4 5. Ակտիվացրեք տվյալները ջնջելու կարգավորումը: Սխալ գաղտնաբառ մուտքագրելու դեպքում միանում է կարգավորում, որը թեև երկարացնում է ժամկետը, սակայն հեռախոսի գաղտնաբառը գուշակելու հնարավորությունը չի չեզոքացնում: Այս ֆունկցիան միացնելու դեպքում հեռախոսի ողջ ինֆորմացիան կջնջվի 10 անգամ գաղտաբառը սխալ մուտքագրելուց հետո: 5 6. Անջատեք iCloud-ի պահեստային կրկնօրինակումը: Սրանք անվտանգ չեն: Apple ընկերությանն ուղարկելիս դրանք հասանելի են ոչ միայն ընկերությանը, այլև ցանկացած այլ անձի՝ դատարանի որոշման հիման վրա: 6 7. Ստուգեք գաղտնիության կարգավորումները: Այժմ նույնիսկ ամենամեծ կորպորացիաներն ամբողջությամբ պաշտպանված չեն տվյալների արտահոսքից: Գրեթե բոլոր հավելվածները ցանկանում են մուտք ունենալ կոնտակտային տվյալներին, նկարներին և այլ ֆունկցիաներին, իսկ մենք առանց մտածելու՝ թույլ ենք տալիս: Եթե չեք ցանկանում, որ ձեր անձնական ինֆորմացիան հայտնվի այլ անձանց ձեռքերում, սահմանափակեք այդ հնարավորությունները: 7 8. Անջատեք «Control center» կարգավորումն արգելափակված էկրանի դեպքում: Այս կարգավորման միջոցով կարող են միացնել ավիառեժիմ, և դուք այլևս չեք կարողանա հետևել, թե որտեղ է գտնվում ձեր հեռախոսը: 8 9. Մի օգտագործեք Safar-ում գաղտնաբառերի ավտոմատ ավելացման ֆունկցիան: Սա հարմար ֆունկցիա է, սակայն, եթե հեռախոսը հայտնվի այլ անձանց ձեռքերում, նրանք կարող են ստանալ ձեր բոլոր գաղտնաբառերը, կարևոր ինֆորմացիա: 9 10. Միացրեք Apple ID-ի կրկնակի ստուգումը: Այս հավելյալ միջոցի օգնությամբ այլ անձինք չեն կարող մուտք ունենալ ձեր հաշիվ, նույնիսկ, եթե ունենան ձեր գաղտնաբառը: Այս դեպքում ստուգման երկրորդ մակարդակում հանդես են գալիս կոդերը, որոնք ուղարկվում են ձեր կողմից վստահելի հեռախոսին: 10 168.am  

դիտվել է 122 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am