«Կարո՞ղ է, դու կարծում ես, որ ես կաշառք եմ վերցնում». որտե՞ղ է իրական կոռուպցիան

«Առավոտ» թերթը գրում է. «Երբ կոռուպցիայի թեմայով խոսում եմ որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի հետ, նա, փոքր-ինչ նեղվելով, հարցնում է. «Կարո՞ղ է, դու կարծում ես, որ ես կաշառք եմ վերցնում»։ Ես անկեղծորեն հավատում եմ, որ այդ մակարդակի չինովնիկները կաշառք չեն վերցնում։ Նրանց մի մասը, ճիշտ է, հավաքում են ստորադասների հավաքած կաշառքները։ Օրինակ՝ մաքսակետերի աշխատակիցները կաշառք են վերցնում բոլոր «անտեր» մարդկանցից։ Առանց «վերեւ» փոխանցելու նրանք չեն կարողանա դա անել։ Հետեւաբար պետք է այնպես փոխել մաքսային օրենքները, որ հնարավոր չլինի դրանք երկակի մեկնաբանել։ Մյուս կողմից՝ ապրանք բերող քաղաքացիներին եւ ընկերություններին պետք է կրթել, որ նրանք անգիր իմանան իրենց իրավունքները։ Բայց ասել, որ «նալոգ հավաքելը» կոռուպցիայի գլխավոր աղբյուրն է, իհարկե, խիստ չափազանցություն կլիներ։ Այսօրվա դրությամբ «կոռուպցիոն ռիսկերը» կենտրոնացած են երկու տեղերում՝ պաշտոնյաների եւ «նրանց հետ փոխկապակցված անձանց» բիզնեսների համար արտոնյալ պայմաններ ստեղծելը եւ զանազան միջազգային ծրագրերը, այդ թվում՝ վարկային։ Եթե պաշտոնյան կամ օլիգարխը, որը նույն «նշանակված» պաշտոնյան է, եւ «անտեր մարդը» չունեն արտադրելու, արտահանելու եւ ներկրելու նույն հնարավորությունները, դա արդեն կոռուպցիա է։ Եվ շատ հետաքրքիր է, որ բարձրաստիճան պաշտոնյաները դա չեն էլ գիտակցում ՝ նրանց թվում է, որ նրանք պարզապես «բիզնեսներ ունեն», եւ Աստված իրենց կամ իրենց բարեկամներին գործարարի այնպիսի տաղանդ է տվել, որ այդ բիզնեսը բարգավաճում է։ Երբ կառավարությունը կամ Ազգային ժողովը որոշում են ընդանում ի նպաստ այդ բիզնեսների, դա նույնպես կոռուպցիա է։ Դուրս գրված «Գազ–31»–երը «կրճատելը» կոռուպցիայի  դեմ  պայքարի հետ կապ չունի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 15 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am