Սեյրան Օհանյանի կինը խիստ թանկարժեք ժամացույցով հոսպիտալում խորհրդակցություն է անցկացրել

Մայիսի 23-ին ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալում Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում-խորհրդակցություն՝ նվիրված ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության իրականացրած աշխատանքներին:   Հանդիպման ընթացքում ներկաները գոհունակությամբ փաստեցին, որ զորային և հոսպիտալային օղակներում զինվորական բժիշկները բարձր պատասխանատվությամբ են վերաբերվել իրենց ծառայությանը՝ յուրաքանչյուր վիրավորի նկատմամբ ցուցաբերելով առավելագույն զգոնություն, ուշադրություն: Բժիշկները իրենց ելույթներում նշում էին, որ հակառակորդի այսօրվա լռությունը խաղաղության երաշխիք չի կարող լինել, և հարկ է պատրաստվել հետագա մարտահրավերներին: Ի թիվս այլ կազմակերպչական աշխատանքների՝ խորհրդակցության մասնակիցները կարևորեցին սահմանամերձ գյուղերի բնակիչներին մարտական պատրաստության բերելու, առաջին բուժօգնության կանոններին վարժեցնելու անհրաժեշտությունը: Խորհրդակցությանը ներկա զինվորական բժիշկները՝ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի բուժանձնակազմի անդամները, հակառակորդի նշանակետում գտնվող սահմանամերձ գյուղերի բնակիչների կողքին լինելու և իրենց մասնագիտական կարողություններով նրանց սատարելու պատրաստակամություն հայտնեցին: ԶՈՒ ռազմաբժշկական վարչության բժշկական կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման բաժնի պետ, բ/ծ փոխգնդապետ Արմեն Նազարյանը տեղեկացրեց, որ ապրիլյան մարտական գործողություններից հետո զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, վիրավոր զինծառայողներին նաև հոգեբանական աջակցություն է ցուցաբերվել: Ապա Երևանի կայազորային հոսպիտալի պետի բուժգծով տեղակալ, բ/ծ մայոր Տիգրան Թունյանը, հակիրճ ներկայացնելով հոգեբուժական ոլորտի կլինիկական գործունեությանը վերաբերող որոշ խնդիրներ, նշեց, որ անհրաժեշտ է լրջորեն ուշադրություն դարձնել հետտրավմատիկ սթրեսային խանգարումների բուժմանը: Ամփոփիչ ելույթով հանդես եկավ հոսպիտալի պետ, բ/ծ փոխգնդապետ Վահան Գևորգյանը՝ առաջարկելով ՊՆ ղեկավարությանը ներկայացնելու նպատակով կազմել ամփոփ հաշվետվություններ՝ կատարված աշխատանքների և առաջիկա ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաև հրատապ խնդիրների շուրջ առաջիկայում կազմակերպել առողջ, կառուցողական քննարկումներ: «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Ռուզաննա Խաչատրյանը հոսպիտալի պետ, բ/ծ փոխգնդապետ Վահան Գևորգյանի ուղեկցությամբ շրջեց հոսպիտալի ախտորոշման բաժանմունքում, ծանոթացավ բաժանմունքի նյութատեխնիկական ապահովվածությանը, ինչպես նաև զրուցեց զոհված ազատամարտիկի մայր Շողիկ Իխտիարյանի հետ: Կատարվեց շրջայց թերապևտիկ բաժանմունքում. Ռուզաննա Խաչատրյանը զրուցեց հիվանդ զինծառայողների հետ, ծանոթացավ նրանց բուժման ընթացքին: Նյութն ու լուսանկարները՝ Ռուզաննա Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից Elq.am

դիտվել է 43 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am