Գյումրին փրկվեց հերթական աղետից

Մայիսի 23-ին Հանրապետության մի շարք տարածքներում ուժեղ քամին խոշոր ավերածություններ գործեց: Ավերածությունների հետքերը զգալի էին մայրաքաղաք Երևանում եւ Հանրապետության երկրորդ քաղաքում: Գյումրիում պտտահողմը թռցրեց տասնյակից ավել բնակելի տների տանիքներ, կտրեց էլեկտրալարեր, տապալեց ծառեր, տուժեց երկաթուղային կայանի աշխատանքը: Տարիներ առաջ բնության դաժան արհավիրքին արդեն իսկ դիմակայած գյումրեցիները այսօր կատակում են՝ ասելով. «Ծո ինչ էղնի մեր գլխին կէղնի, ժաժքն ավիրեց, հըմի էլ ցունամին պըդի քըշե մեզ»: Անդրադառնալով Գյումրիին՝ ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը, ներկայացնելով լուսանկարներ, ասում է.  «Տեսեք Գյումրին ինչից է փրկվել, մի փոքր էլ զարգացում և տոռնադոն պատրաստ էր»: Օթերևութաբանը մանրամասնում է. «Քամու այս տեսակը մեր գիտության մեջ կոչվում է փոթորկանք, այն շարժվում է ուղղահայաց առանցքի և հորիզոնական առանցքի հատման կետերում և շատ հաճախ վեր է ածվում պտտահողմի: Ավերածությունները, որ եղան՝ տանիքների պոկում, ծառերի կոտրում, պայմանավորված էր առանձին հատվածում եղած պտտահողմով»: Այնուհետև փարատելով բոլորիս վախը՝ ընդգծում է, որ մայիսի 25-ին եղանակը կկայունանա, ցիկլոնը կլքի մեր հանրապետության տարածքը, այն կտեղափոխվի դեպի արևելք: Այնուամենայնիվ ցիկլոնի նոր վտանգ թերևս սպասվում է, քանի որ մայիսի 26-ին, 27-ին, 28-ին, 29-ին և 30-ին հանրապետության տարածքին կրկին մոտենում է հերթական ցիկլոնը՝ այս անգամ արդեն Միջերկրական ծովից, սակայն սա նախկինի նման վտանգավոր չէ: Շիրակի մարզում այս անգամ էլ մեծ է կարկտահարման վտանգը: Նյութի աղբյուրը ` hraparak.am  

դիտվել է 5 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am