Ով ինչպես քվեարկեց ԸՕ-ին

Կողմ ՝ 102, Դեմ ՝ 17, Ձեռնպահ ՝ 3 ձայների հարաբերակցությամբ,  ԱԺ արտահերթ նիստին ընդունվեց   Կառավարության կողմից ներկայացված Ընտրական օրենսգրքի և կից ներկայացված օրենքների փաթեթը  երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:   Նախքան քվեարկությունը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ կատարվել են խմբագրական որոշակի շտկումներ: Նա ընդգծեց, որ ԲՀԿ կուսակցության նկատառմամբ մի քանի շտկումներ են կատարվել, որից հետո ՀՀ ԱԺ նախագահը հայտարարեց, որ քվեարկության  է դրվում Կառավարության կողմից ներկայացված Ընտրական օրենսգրքի և կից ներկայացված օրենքների փաթեթը  երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: «Ժառանգություն»-ից  Ռուբիկ Հակոբյանն ու Ալեքսանդր Արզումանյանը, նաև ՀԱԿ-ից` Լյուդմիլա Սարգսյանը կողմ են քվեարկել նախագծին: ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Ստեփան Դեմիրճյանը, «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանն ու Թևան Պողոսյանը դեմ են քվեարկել: Նախագծին դեմ են եղել նաև անկախ պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Խաչատուր Քոքոբելյանը: ԲՀԿ-ն ազատ է քվեարկել, խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ձեռնպահ է եղել, Օսկանյանի թևը` Ստեփան Մարգարյանը, Վահե Հովհաննիսյանը և Էլինար Վարդանյանը` դեմ, Օսկանյանն` ինքը բացակայում էր, իսկ Վահան Կարապետյանը, Գրիգոր Մարգարյանն ու Վահե Էնֆիաջյանը` ձեռնպահ են քվերակել: ՕԵԿ-ը դեմ է քվեարկել, բացի Հովհաննես Մարգարյանից, ով չի քվեարկել:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am